ՀՖՖ մամուլի ծառայությունը հայտնում է, որ Ռուբեն Հայրապետյանի հրամանով նշանակվել են Հայաստանի մինչև 19 և մինչև 17 տարեկանների հավաքականների գլխավոր մարզիչները: Մինչև 17 տարեկանների հավաքականը կշարունակի գլխավորել Սուրեն Չախալյանը, իսկ մինչև 19 տարեկանների ընտրանու գլխավոր մարզչի պաշտոնը կստանձնի Վարազդատ Ավետիսյանը: