Իսպանական Բիլբաոյում ընթացող «Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշարի 9-րդ տուրում Հայաստանի ուժեղագույն գրոսմայստեր Լևոն Արոնյանը պարտության մատնեց աշխարհի երկրորդ շախմատիստ Վիշվանաթհան Անանդին և վաստակած 11 միավորով ԱՄՆ-ը ներկայացնող Հիկարու Նակամուրայի հետ բաժանում է 3-րդից 4-րդ հորիզոնականները:
9-րդ տուրի մյուս պարտիաներում աշխարհի ուժեղագույն շախմատիստ նորվեգացի Մագնուս Կարլսենը առավելության հասավ մրցաշարային աղյուսակի առաջատար ուկրաինացի Վասիլի Իվանչուկի նկատմամբ և վաստակած 14 միավորով հավասարվեց վերջինիս: Իսկ իսպանացի Ֆրանսիսկո Վալեխոն պարտության մատնեց Նակամուրային և լքեց վերջին հորիզոնականը
9-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.
1.Իվանչուկ 14 մ.
2.Կարլսեն 14 մ.
3.Արոնյան 11 մ.
4.Նակամուրա 11 մ.
5.Վալեխո 10 մ.
6.Անանդ 9 մ.