Լեհաստանում ընթացող ծանրամարտի Մ20 և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը մոտենում է ավարտին:
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամները` Լիանա Գյուրջյանը և Մարգարիտա Առաքելյանն, ուժերը չափեցին Մ23 տարեկանների 87 կգ քաշային ծանրորդների հետ:
Մարգարիտա Առաքելյանը պոկում վարժությունում երկու հաջող մոտեցմամբ բարձրացրեց 90 և 93 կգ-ները: Այս ձևում նա նվաճեց փոքր բրոնզե մեդալ։ Հրում վարժության ժամանակ բարձրացրեց 116 և 121կգ-ները։ Երկամարտի 214 կգ արդյունքով Առաքելյանը դարձավ մրցաշարի արծաթե մեդալակիր:
Լիանա Գյուրջյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 100 կգ և դարձավ փոքր ոսկե մեդալակիր: Հրում վարժությունում նա ֆիքսեց 120,130 կգ: Այստեղ ևս նա առաջին տեղում էր: Երկամարտի 230 կգ արդյունքով` Լիանա Գյուրջյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր:








































