Գազայում զինադադարի հաստատումից հետո զոհվել է ավելի քան 1000 մարդ․ հայտնում են պաղեստինյան իշխանությունները. տեղեկացնում է Associated Press-ը։
Նշվում է, որ վերջին օրերին գրանցվել են ռմբակոծություններ, հրետակոծություն և գնդակոծություններ Գազայի կենտրոնական շրջաններում և փախստականների ճամբարներում։ Միաժամանակ, Իսրայելի բանակը հայտնել է, որ շարունակել է գործողություններն՝ ուղղված «ՀԱՄԱՍ»-ի և այլ զինված խմբավորումների դեմ՝ ընդգծելով, որ հարվածների թիրախները եղել են «ահաբեկիչներ»։
Գազայի առողջապահության նախարարությունը նաև հայտնում է, որ 2023 թվականի հոկտեմբերից սկսված պատերազմի ընդհանուր զոհերի թիվը գերազանցել է 73 հզ․-ը։








































