Wednesday, 15 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Ճակատագրական պահը․ Նիկոլ Փաշինյանը կարձագանքի՞ Արթուր Սողոմոնյանի կոչին

Երևանի «Փյունիկի» չի մասնակցի հաջորդ մրցաշրջանին եթե ՀՖՖ-ի գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը վերընտրվի։ «Փյունիկ» գլխավոր ինչպես նաև ակադեմիայի 34 թիմ այլևս ելույթ չեն ունենա ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցաշարերին։ Այս մասին երեկ հայտարարեց երևանյան ակումբի նախագահ Արթուր Սոսոմոնյանը։ «Հայկական ֆուտբոլում իրավիճակն աղետալի է։ Միակ հնարավորությունը դեկտեմբերի 23-ի ընտրությունն է և ղեկավարության փոփոխությունը։ Եթե փոփոխություն չլինի ու Արմեն Մելիքբեկյանը մնա, «Փյունիկը» չի մասնակցի Հայաստանի առաջնությանը և ես կհեռանամ ֆուտբոլից, քանի որ իմաստ չեմ տեսնում։ Հիմա թեև մեր թիմը Պրեմիեր լիգայում առաջինն է, սակայն բարդ է առաջնությունը որակել արդար, քանի որ չունենք մարզումների և հանդիպումների պատրաստվելու նորմալ պայմաններ։ Այս իրավիճակն ինձ ստիպում է ընդունել շատ ցավալի ու բարդ որոշում, սակայն այն մտածված է ու միանշանակ»,- ասել էր Սողոմոնյանը։ Առաջին հայացքից «Փյունիկի» նախագահի հայտարարությունն ուղղված է ՀՖՖ-ի ներկայիս ղեկավարությանը, որը տևական ժամանակ հիբրիդային պատերազմ է մղում Հայաստանի ամենատիտղոսակիր թիմի դեմ։

Իրավիճակը սթափ գնահատելու պարագայում սակայն պարզ է դառնում, որ Սողոմոնյանը երեկ ըստ էության կոչով դիմեց ֆուտբոլասեր հասարակությանը։ Մասնավորապես, հայկական ֆուտբոլի ճակատագրով մտահոգ մարդիկ ՀՖՖ-ի նախագահի ընտրութուններին ընդառաջ պետք է կայացնեն կարևորագույն, նույնիսկ ճակատագրական որոշում։ ՀՖՖ-ի գործող նախագահի վերընտրվելու պարագայում հայկական ֆուտբոլի ողնաշարը կկոտրվի։ «Փյունիկը» դարձել է հայկական ֆուտբոլային բրենդը, որը տարիներ շարունակ բարձր է պահել մեր երկրի պատիվը եվրոպական մրցասպարեզում։ «Փյունիկի» ակադեմիան լավագույններից է մեր երկրում, որտեղ մարզվում են հարյուրավոր պատանիներ և երեխաներ։ Հայաստանի տարբեր տարիքային հավաքականների կորիզը երկար տարիներ կազմել են հենց «Փյունիկի» սաները։ Երևանյան թիմն այսօր ունի երկրպագուների ամենամեծ բանակը։ «Փյունիկի» սեփականատերը վերջին տարիներն անշահախնդիր տասնակ միլիոնավոր դոլարների ներդրում է արել մեր ֆուտբոլին զարկ տալու համար։ Կարճ ասած, դժվար է պետկերացնել հայկական ֆուտբոլն առանց «Փյունիկի»։ Դժվար չէ ենթադրել, որ այս ակումբի հեռանալը չի ընկճի ֆուտբոլային գերատեսչության ղեկավարությանը։ Ավելին, ընդդիմախոսների բացակայության պայմաններում աշխատելը շատ ավելի կոմֆորտային կլինի։ Ստեղծված իրավիճակում սակայն չի կարելի բացառել, որ Արթուր Սողոմանյանի օրինակին կարող են հետևել նաև հայկական ֆուտբոլում ներդրում արած այլ անձինք։ ՀՖՖ-ի գործող եկավարությանը դեմ է արտահայտվել նաև մեկ այլ խոշոր ակումբի՝ Երևանի «Ուրարտուի» սեփականատեր Ջևան Չելոյանցը, հայտարարելով, որ Արմեն Մելիքբեկյանը հատել է կարմիր գծերը։

Չմոռանանք, որ նախորդ ընտրություններում հենց «Ուրարտու» ակումբն էր առաջադրել նրա թեկնածությունը։ «Նախորդ ընտրություններում մենք առաջադրել էինք Մելիքբեկյանի թեկնածությունը: Այստեղ ցանկանում եմ ընդգծել, որ մենք գնահատական էինք տվել կոնկրետ իրավիճակի, որը կար տվյալ պահին: Այդ ժամանակ, ինչպես մեզ թվում էր եւ սկզբնական շրջանում նա ապացուցում էր, լավագույն թեկնածուն նա էր, բայց ժամանակը գնում է, փոխում է ամեն ինչ: Ցավոք, այսօր չեմ կարող դրական վերաբերվել Արմեն Մելիքբեկյանի նախագահությանը ՀՖՖ-ում»,- News.am-ին տված հարցազրույցում ասել էր Չելոյանցը: Այս անգամ «Ուրարտու» ակումբը առաջադրել է Արաս Օզբիլիսի թեկնածությունը։ Մեր տեղեկություններով Մելիքբեկյանի Մելիքբեկյանի թեկնածությանը դեմ նաև Գյումրիի «Շիրակը» ինչպես նաև «Արարատ-Արմենիան»։ Վերջինիս գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը նախօրեին իր աջակցությունն էր հայտնել Օզբիլիսին։ Փաստորեն, ֆուտբոլի դպրոց ունեցող խոշոր ակումբները դեմ են ՀՖՖ-ի նախագահի վերընտրվելուն։ Եվ իսկապես, կա վտանգ, որ Մելիքբեկյանի հաղթանակի դեպքում, բացի «Փյունիկից» բոյկոտ կհայտարարեն նաև մյուս ակումբները։ Հատևաբար, Արթուր Սողոմոնյանի երեկվա հայտարարությունը պետք է ընկալել որպես հայկական ֆուտբոլով մտահոգ անձանց համախմբվելու կոչ։ Վստահաբար կարող ենք ասել, որ լայն զանգվածների համախմբվելու դեպքում հնարավոր կլինի ճահճից դուրս բերել հայկական ֆուտբոլը։

Երեկվա մամուլի ասուլիսին ներկա «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հարց ուղղեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ «Սպորտն արդյունքներ է սիրում, մեծ հարգանքով մեր վարչապետին, որը հետևում է իրադարձություններին, հիմա հարց ունեմ։ 4 տարի հետևելով ՀՖՖ ղեկավարների աշխատանքներին, կարո՞ղ են ասել, որտեղ են հասել արդյունքի, որ իրենք պիտի շարունակեն իրենց աշխատանքը։ Ի՞նչ են արել այդ մարդիկ»,- ասաց Մելիքյանը։ Հուսով ենք, որ ՀՀ վարչապետը լինելով նաև ֆուտբոլի երկրպագու կարձագանքի ստեղծված իրավիճակին և քայլերը չեն ուշանա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում