Monday, 29 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Միայն Թուրքիան․ Հայաստանի հավաքականի դիրքը տարածաշրջանում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմը Եվրո-2024-ի ընտրական փուլում 8 խաղում վաստակելով նույնքան միավոր խմբում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը։ Տարածաշրջանի կտրվածքով Հայաստանի հավաքականի արդյունքը նորմալ կարելի է համարել։ Հարևան երկրներից Եվրո-2024-ի ուղեգիր նվաճեց թերևս Թուրքիան, որը Հայաստանի ազգային թիմի հետ ընգրկված էր նույն խմբում։ Հիշեցնենք, որ Երևանում 1։2 հաշվով պարտվելուց հետո, մեր ֆուտբոլիստները Էսքիշեհիրում հանդիպումն ավարտել էին ոչ-ոքի 1։1։ Վաստակելով 17 միավոր Թուրքիայի ազգային թիմը ենթախմբում զբաղեցրել էր առաջին հորիզոնականը։ Ընտրական մրցաշարում 8 խաղում նույնքան միավոր է վաստակել նաև Վրաստանի ազգային թիմը, ևս զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը։ Ի տարբերություն Հայաստանի հավաքականի սակայն, վրացիները ավարտված մրցաշարում աչքի ընկան անկայուն ելույթով կրելով նաև գերխոշոր հաշվով պարտություն։ Մասնավորապես, սեպտեմբերի 8-ին հարևան երկրի հավաքականը Թբիլիսիում 1։7 հաշվով զիջել էր Իսպանիային։

Բացի Իսպանիայից վրացիների հետ միևնույն ենթախնբում էին ընդգրկյված Շոտլանդիայի, Նորվեգիայի և Կիպրոսի հավաքականները։ Վրաստանը 6 միավոր վաստակել էր Կիպրոսի հետ դիակայությունում և սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղացել Նորվեգիայի և Շոտլանդիայի հետ։ 8 խաղում վրացիները խփել են 12 և բաց թողել 18 գնդակ։ Համեմատության համար նշենք, որ Հայաստանի ազգային թիմը 8 խաղում խփել է 9 և բաց թողել 11 գնդակ։ Տարածաշրջանի երկրներից ամենացածր արդյունքը գրանցել է Ադրբեջանի հավաքականը, որը 8 խաղում վաստակել է 7 միավոր և խմբում զբաղեցրել 4-րդ հորիզոնականը։ Ադրբեջանցիները ընտրական մրցաշարում կրել են 5 պարտություն, որոնցից 3-ը խոշոր հաշվով։ Այս երկրի հավաքականի հետ միևնույն խմբում էին ընգրկված նաև Բելգիան, Ավստրիան, Շվեդիան և Էստոնիան։ Ադրբեջանցիները 4 միավոր են վաստակել Էստոնիայի հետ դիմակայութունում և Բաքվում 3։0 հաշվով հաղթել Շվեդիային։ 8 խաղում Ադրբեջանի ազգային թիմը խփել է 7 և բաց թողել 17 գնդակ։ Ընտրական փուլի ավարտից հետո Ադրբեջանի հավաքականի իտալացի գլխավոր մարզիչ Ջանի Դի Բիազին հեռացել է զբաղեցրած պաշտոնից։ Փաստորեն, տարածաշրջանի կտրվածքով Հայաստանի հավաքականը ցույց է տվել 2-րդ արդյունքը զիջելով միայն Թուրքիային։ Նշենք սակայն, որ հարևան երկրների հավաքականից Եվրո-2024-ում հայտնվելու հնարավորություն դեռևս պահպանում է Վրաստանի ազգային թիմը։ Ազգերի լիգայում գրանցած բարձր արդյունքը հնարավորություն է տվել վրացիներին Եվրո-2024-ի ուղեգրի համար պայքարել փլեյ-օֆում, որը տեղի կունենա գալիք տարվա մարտին։ Մասնավորապես, ուղեգրի համար կիսաեզրափակիչ մրցավեճում վրացիները կմրցեն Լյուքսեմբուրգի հետ։ Այս զույգի հաղթողը եզրափակչում կպայքարի Հունաստան-Ղազախստան զույգի հաղթողի հետ։

Նախկին ԽՍՀՄ երկրներից Եվրո-2024-ի փլել-օֆֆում են նաև Ուկրաինայի և Ղազախստանի հավաքականները։ Ուկրաինացիները կիսաեզրափակչում կմրցեն Բոսնիա և Հերցեգովինայի հետ¸իսկ եզրափակիչ դուրս գալու դեպքում կհանդիպեն Իսրայել-Իսլանդիա զույգի հաղթողի հետ։ Ինչևէ ավարտված ընտրական մրցաշարում բարձր արդյունքով աչքի ընկավ Ղազախստանի ազգային թիմը, որը մոտ էր անմիջապես Եվրո-2024-ում հայտնվելուն։ Այս հավաքականը 10 խաղում վաստակելով 18 միավոր խմբում զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը։ Վերջին տուրում հյուրընկալվելիս Սլովենիային հաղթելու դեպքում ղազախները կզբաղեցնեին 2-րդ հորիզոնականը։ Լարտած պայքարում սակայն սլովենացիները առավելության հասան 2։1 հաշվով և իրենք հայտնվեցին 2-րդ հորիզոնականում։ Այս խմբի հաղթող դարձավ Դանիայի ազգային հավաքականը։

Ղազախների հետ միևնույն խբում ընդգրկված էին նաև Ֆինլանդիայի, Հյուսիային Իռլանդիայի և Սան Մարինոյի հավաքականները։ Նշենք, որ ընտրական մրցաշարում Ղազախստանի հավաքականին հաջողվեց հաղթել բոլոր մրցակիցներին բացառությամբ Սլովենիայի։ Վերջինս Ղազախստանում կայացած մրցավեճում ևս հաղթել էր նույն 2։1 հաշվով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում