Sunday, 28 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Պետրակովի թիրախային հարվածը․ Ինչպես տրվեց հաղթանակը․․․

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ 2024 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում, «Հանրապետական» մարզադաշտում 2։1 հաշվով առավելության հասնելով Լատվիայի նկատմամբ։ Հունիսի 16-ին Քարդիֆում Ուելսին հաղթելուց հետո թվում էր թե մեր ֆուտբոլիստները Երևանում առանց դժավորությունների կհաղթեն նաև ենթախմբի ետնապահ լատվիացիներին, բայց․․․։ Հանդիպումը բավական դժվար ընթացք ունեցավ, թեև Հայաստանի հավաքականը ցուցադրեց լավ ֆուտբոլ՝ ունենալով տոտալ առավելություն։ Մրցակիցը խաղալով երկշերտ պաշտպանությամբ փորձում էր հաջողության հասնել հակագրոհների միջոցով։ Լատիացի կենտրոնականները շրջափակման մեջ էին առել մեր հարձակման առաջատար Հրանտ-Լեոն Ռանոսին, որը տարածություն չէր ստանում առաջխաղացման համար։ Լատվիացիների մարտավարությունը սակայն «կարդացել» էր մեր հավաքականի գլխավոր մարզիչ Ալքսանդր Պետրակովը, որի տակտիկական լուծումները դարձան հաղթանակի գլխավոր գրավականը։ Պետրակովը առաջին հերթին լուծել էր առաջին համարով խաղալու խնդիրը։ Վերջին տարիներին Հայաստանի ազգային թիմը լուրջ դժվարությունների առաջ էր կանգնում խաղալով սեփական հարկի տակ կարգով ավելի թույլ մրցակիցների դեմ։

Չմոռանանք նախորդ ընտրական շրջափուլի Երևանում տեղի ունեցած Լիխտենշտեյնի դեմ մրցավեճը։ Ունենալով մեծ առավելություն Հայաստանի հավաքականը ոչ-ոքի 1։1 խաղաց կորցնելով կարևոր երկու միավոր։ Երեկվա խաղում մերոնք ունեին մրցակցի դարպասին հասնելու մի քանի մշակված տարբերակներ։ Վերահսկելով գնդակը, արագ խաղարկումների միջոցով մեր ֆուտբոլիստները խառնաշփոթ էին առաջացնում մրցակցի պաշտպանությունում։ Բավական սուր էին նաև Արտակ Դաշյանի և Նաիր Տիկնիզյանի ճեղքումները եզրերից։ Այո երկրորդ կեսում ունեցանք խնդիրներ և թվում էր թե Հայաստանի հավաքականի խաղային սխեման փլուզվում է։ Շատերը կհամաձայնվեն, որ մեկ գոլ կարող է խփել ցանկացած թիմ, ցանկացած մրցավեճում։ Լատվիայի խփած գնդակը պատահականության արդյունքում չէր։ Բավական բարդ իրավիճակում Պետրակովը թիրախային հարված հասցրեց Լատվիայի հավաքականի թերևս ամենաթույլ օղակին։ Խաղադաշտ դուրս բերելով արագաշարժ Տիգրան Բարսեղյանին և Արթուր Սերոբյանին ուկրաինացի մասնագետը կազմաքանդեց մրցակցի պաշտպանության աջ եզրը Այս եզրով մեկը մյուսին հաջորդած սուր գրոհները հանգեցրին 11 մետրանոցի։ Չմոռանանք, որ առաջին գոլը Տիկնիզյանը խփել էր Դաշյանի աջ եզրից կատարած փոխանցումից։ Այո Հայաստանի հավաքականում նկատվեց հոգնածություն։ Ուելսի դեմ ֆանտաստիկ խաղից հետո որոշ ֆուտբոլիստներ ֆունկցիոնալ առումով խնդիրներ ունեցան։ Ցավոք մեր հավաքականի պատեստայինների նստարանը կարճ է և մի շարք դիրքերում Պետրակովը համարժեք փոփոխությունների հնարավորություն չունի։

Հանդիպման վերջին րոպեներին հոգնածություն էր նկատվում նույն Նաիր Տիկինզյանի մոտ, որը երեկ լավագույնն էր խաղադաշտում։ Վերջին երկու հանդիպումներում այս ֆուտբոլիստն ուղղակի տիտանական աշխատանք կատարեց։ «Շատ բարդ խաղ էր տղաների համար: Ռոտացիայի մեծ հնարավորություն չունեինք, մրցակիցը՝ նույնպես: Մեկնակային կազմում երկու փոփոխություն էինք արել: Փառք ու պատիվ ֆուտբոլիստներին, որ կարողացան կամային հատկանիշների հաշվին հաղթանակ տանել։ Գոհ եմ փոխարինման մտած ֆուտբոլիստներից, նրանք թարմություն մտցրին: Բոլոր խաղացողները մեծ նվիրվածություն ցուցաբերեցին, նրանցից շատերն այնքան հոգնած են, որ նույնիսկ չեն կարողանում քայլել: Չեմ ցանկանում խոսել խմբից դուրս գալու մասին: Ամբողջ ուժերը կներդնենք այդ նպատակին հասնելու համար, սակայն նախապես խոսել պետք չէ: Յուրաքանչյուր խաղում կխաղանք մեծ նվիրումով։ Շատ ենք ցանկանում հայտնվել Եվրո-2024-ի եզրափակիչ փուլում և ուղևորվել Գերմանիա:

Լուկաս Սելարայանը խաղում է ՄԼՍ-ում, որտեղ այդքան էլ ինտենսիվ ֆուտբոլ չէ, սակայն նա մեծ ծավալի աշխատանք կատարեց՝ ցուցադրելով հիանալի խաղ: Ռանոսն այնքան տպավորիչ չէր, որքան Ուելսի հետ հանդիպմանը, բայց նա երիտասարդ հարձակվող է, իսկ երիտասարդներին բնորոշ է անկայուն խաղը: Բացի այդ էլ Լատվիան պաշտպանվում էր մեծ ուժերով ու ազատ տարածություններ չէր տալիս: Օգնեն Չանչարևիչը մեղք չուներ բաց թողած գոլի դրվագում, քանի որ անդրադարձ կար Ստյոպա Մկրտչյանից: Մեր դարպասապահը բավական լավ խաղ ցուցադրեց Ուելսի և Լատվիայի դեմ խաղերում: Մեծ շնորհակալություն եմ ուզում հայտնել երկրպագուներին, որոնք առաջ էին մղում թիմին. այս հաղթանակը նաև նրանց շնորհիվ է»,- խաղից հետո ասաց Պետրակովը։

Ինչևէ, այս հաղթանակի շնորհիվ Հայաստանի հավաքականը 6 միավորով ենթախմբում բարձրացավ երկրորդ հորիզոնական։ Առաջին տեղում Թուրքիան է 9 միավորով։ Թուրքերը երեկ սեփական հարկի տակ 2։0 հաշվով հաղթեցին Ուելսին։ Խորվաթիան և Ուելսն ունեն 4-ական միավոր, իսկ Լատվիային դեռևս չի հաջողվել միավոր վաստակել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում