Monday, 13 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Խնդիրներ հավաքականի թիկունքում․ Պետրակովը ռիսկի կդիմի՞

Ալեքսանդր Պետրակովի կողմից հրավիրված բոլոր ֆուտբոլիստները Հայաստանի ազգային հավաքականի ճամբարում են։ Այսօրվա մարզումը մեր գլխավոր թիմը կանցկացնի ամբողջական կազմով։ Այո, որակազրկման պատճառով հավաքականում չեն Հովհաննես Համբարձումյանն ու Արտակ Դաշյանը, բայց․․․։ Ընդունենք, որ հազվադեպ է լինում երբ ազգային հավաքականները կորուստներ չեն ունենում։ Կարող ենք ասել, որ Թուրքիայի դեմ Հայաստանի հավաքականը կներկայանա լավ կազով, մինիմալ կորուստներով։ Պետրակովը մեծ հաշվով մոբիլիզացրել է ողջ ռեսուրսը։ Հատկապես կիսապաշտպանությունում և հարձակման գծում ուկրաինացի մասնագետը խնդիրներ չունի և կարող է դիտարկել խաղային մի քանի տարբերակ։ «Ինչ վերաբերում է խնդրահարույց դիրքին, բնականաբար, առաջինը, դա պաշտպանությունն է, հատկապես, կենտրոնական պաշտպանների հարցն է: Ես ցանկանում էի հրավիրել Արման Ղազարյանին և Ստյոպա Մկրտչյանին, ովքեր լավ տպավորություն էին թողել միջմրցաշրջանային հավաքների ընթացքում, բայց երկուսն էլ վնասվածքներ ստացան: Ցավոք, հաշվի առնելով, որ նրանք գալու են և միայն մարզվեն հավաքականի կազմում, այլ ոչ թե պատրաստ լինեն խաղերին՝ որոշեցի հրավիրել այլ ֆուտբոլիստների:Ինչ վերաբերում է այլ դիրքերին, չեմ թաքցնի, որ դարպասապահի դիրքը, որ նույնպես խնդրահարույց է: Կփորձենք հետևել Արման Ներսեսյանին, թե ինչպես է նա առաջադիմում և կփորձենք լուծել այս հարցը»․- մարտի 17-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր Պետրակովը:

Այո, առաջիկա խաղից առաջ մեր թիմի հիմնական խնդիրները թիկունքում են։ Պետրակովի ցուցակում կա երեք դարպասապահ՝ Ստանիսլավ Բուչնև, Արսեն Բեգլարյան և Արման Ներսեսյան։ Վերջինս ազգային թիմում ոչ մի հանդիպում չի անցկացրել, իսկ Արսեն Բեգլարյանն ու Բուչնևը աչքի են ընկել անորակ խաղով։ Դավիթ Յուրկենկոյից հետո, դարպասապահի խնդիրը ոչ միայն օրակարգային է այլև հրատապ։ Մարտի սկզբին հայտնի դարձավ, որ վերջին տարիների ազգային հավաքականի հիմնական դարպասապահ 36-ամյա Դավիթ Յուրչենկոն պայմանագիր է կնքել ռուսական Մեդիալիգան ներկայացնող «Բեյ Բեգի» սիրողական ակումբի հետ։ Յուրչենկոն այս տարվա սկզբին հեռացել էր Հայաստանի գործող չեմպիոն «Փյունիկից» և թվում է, որ նա կհայտնվի հայկական որևիցե այլ թիմում, բայց․․․։ Այն, որ Յուրչենկոն հայտնվել է սիրողական թիմում խոսում է նրա խաղային որակների կտրուկ անկման մասին։ Նոյեմբերին տեղի ունեցած Կոսվոյի և Ալբանիայի դեմ ընկերական հանդիպումներում Հայաստանի հավաքականի դարպասը պաշտպանել էր Բուչնևը։ Նշենք, որ այդ հանդիպումներին մեր հավաքականի գլխավոր մարզչի պարտականությունները կատարել էր դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին։ Լրագրողերի հետ հանդիպմանը Պետրակովը նշել էր, որ դարպասապահի ընտրության հարցում կխորհրդակցի Բերեզովսկու հետ։ Ստեղծված իրավիճակում կարծում ենք թե Բերեզովսկին և թե Պետրակովը նախապատվությունը կտան Բուչնևին։

Ինչ վերաբերվում է կենտրոնական պաշտպանի խնդիրն, ապա խաղային այս դիրքում Պետրակովը ունի լուծման թերևս երկու տարբերակ։ Ավելի ստույգ, ուկրաինացի մասնագետը պետք է որոշի թե ով պետք է խաղա թիմի ավագ Վարազդատ Հարոյանի կողքին։ Հավաքականի ճամբարում այսօր կան միանգամից 4 կենտրոնական պաշտպաններ՝ Անդրե Չալըշըրը, Տարոն Ոսկանյանը, Գեորգի Հարությունյանը և Ստյոպա Մկրտչյանը։ Վերջինս վնասվածքից հետո այնուամենայնիվ միացել է հավաքականին։ Պետք ընդունենք սակայն, որ թե Մկրտչյանը և թե Ոսկանյանը հիմնական կազմում խաղալու լավագույն թեկնածուները չեն։ Մարզումների ժամանակ հիանալի տպավորություն է թողնում Գեորգի Հարությունյանը, բայց նա ընդամենը 18 տարեկան և առաջին անգամ է հրավիրվել հավաքական։

Այս ֆուտբոլիստը բարձրահասակ է և բավական հաջող է խաղում օդային պայքարում։ Կդիմի՞ արդյոք Պետրակովի ռիսկի պաշտպանության կենտրոնում վստահելով Հարությունյանին։ Ամեն դեպքում պաշտպանության կենտրոնում Հարոյան-Հարությունյան խաղային զույգի մեկնարկային կազմում լինելը բացառել չի կարելի։ Ավելի հավանական է, որ Հարոյանի հետ պաշտպանության կենտրոնում կխաղա Անդրե Չալըշըրը։ Ինչ վերաբերվում է եզրերին, ապա կարծում ենք աջից կգործի փորձառու Կամո Հովհաննիսյանը, իսկ ձախից՝ Նաիր Տիկնիզյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում