Friday, 26 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ահազանգ․ Հայաստանի ազգային հավաքականն աղետի շեմին

Հայկական ֆուտբոլային ընտանիքից «Առաջին լրատվական»-ին ահազանում են, որ ՀՖՖ-ն մտադիր է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնակատար նշանակել ԲԿՄԱ-ի և երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանին։ Ավելին, նույն աղբյուրի համաձայն ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հավանական է համարում, որ նոյեմբերին Կոսովոյի և Ալբանիայի հավաքականների դեմ հաջող հանդիպումներ անցկացնելու դեպքում Նազարյանին նշանակի գլխավոր մարզիչ։ Եթե ՀՖՖ-ն գնա նման քայլի ապա մենք կարող ենք վերջնականապես կորցնել Հայաստանի գլխավոր հավաքականը։ Ռաֆայել Նազարյանի պես մասնագետին նույնիսկ ազգային թիմին մոտ թողնելը կարող է կործանարար հետևանքներ ունենալ։

Նշենք, որ ցույց տված արդյունքներով Ռաֆայել Նազարյանը հանդիսանում է ներկայում Հայաստանում գտնվող ամենավատ մասնագետը։ Վերջինիս գլխավորությամբ այս տարվա ամռանը Հայաստանի երիտասարդական հավաքականն ավարտեց ելույթները Եվրոպայի առաջնության ընտրական փուլում։ Մասնավորապես, հունիսին այս անձի գլխավորած թիմը անցկացրեց 3 հանդիպում կրելով նույնքան պարտություն։ Եվ այսպես, հունիսի 2-ին իր նշանակությամբ Հայաստանի երկրորդ հավաքականը Սկոպյեում 3։1 հաշվով զիջեց Հյուսիսային Մակեդոնիային։ Հունիսի 6-ին մեր հավաքականը Երևանում 1։4 հաշվով պարտվեց Ֆրանսիային և վերջապես, հունիսի 12-ին սեփական հարկի տակ 0։2 հաշվով խաղը տանուլ տվեցինք Ուկրաինային։ Սա Ռաֆայել Նազարյանի 8-րդ անընդմեջ պարտությունն էր ընտրական շրջափուլում։ Ավելի վաղը Նազարյանի թիմը խայտառակ 0։7 հաշվով պարտվել էր նաև Ֆրանսիային։ Անցկացնելով 10 հանդիպում այս մասնագետը կրեց 9 պարտություն։ Միակ հաղթանակը Հայաստանի հավաքականը տարել է անցյալ տարվա սեպտեմբերին Երևանում 2։0 հաշվով առավելության հասնելով Ֆարերյան Կղզիների հավաքականի նկատմամբ։ Ի դեպ, գաճաճ պետության հավաքականին Նազարյանը «հաջողացրել» էր պարտվել։ Արատագնա խաղում մերոնք զիջել էին նույն 2։0 հաշվով։ Ինչու ենք պարտության դիմաց նշում Ռաֆայել Նազարյանի անունը։ Այն պարզ պատճառով, որ հենց նա է հողին հավասարացրել երիտասարդական թիմը։ Նա է տապալման գլխավոր պատասխանատուն։ Ի՞նչ է նշանակում պարտվել 8 խաղում անընդմեջ, ի՞նչպես կարելի էր կոտրել մատաղ սերնդի ոգին ու ողնաշարը։ Այսքանից հետո ՀՖՖ-ն Նազարյանին հայկական ֆուտբոլից մեկնուսացնելու փոխարեն մտադիր է նրան վստահել մեր պետության գլխավոր թիմը։

Նշենք, որ Ռաֆայել Նազարյանը գլխավորում է նաև Հայաստանի բաձրագույն լիգա ներկայացնող, մշտապես մրցաշարային աղյուսակի վերջնամասում գտնվող ԲԿՄԱ ֆուտբոլային ակումբը, որտեղ ելույթ ունեցող ֆուտբոլիստները կազմում են երիտասարդական հավաքականի կորիզը։ Այսինքն ընտրական մրցաշարում ավելի խաղացված թիմ քան Հայաստանի երիտասարդական հավաքականն էր դժվար է գտնել։ Ժամանակին խոսում էինք, որ մեր երիտասարդները հնարավորություն չեն ստանում իրենց թիմերում խաղալու և չունեն խաղային պրակտիկա։ Այսօր նրանք խաղում են բարձրագույն խմբում, խաղում են միասին և կես բառից հասկանում են իրար։ ԲԿՄԱ-երիտասարդական կապի ստեղծումը ՀՖՖ-ի լավագույն քայլերից մեկը կարելի է համարել, բայց․․․։ Ստեղծելով այդ կապը ֆուտբոլի ֆեդերացիան ձախողվել էր մի կարևոր հարցում։ Մեր ֆուտբոլի կարևորագույն հանգույցը վստահելով Ռաֆայել Նազարյանին։ Չմոռանանք, որ Նազարյանը ԲԿՄԱ-ն և երիտասարդականը գլխավորելուց զատ զբաղեցնում էր նաև ՀՖՖ-ի տեխնիկական տնօրենի պաշտոնը։ Այսինքն ՀՖՖ-ն ստեղծել էր ֆուտբոլային Նապոլեոնի մի կերպար, որը պետք է միանգամից 4-5 ֆրոնտում շենացներ մեր ֆուտբոլը։ Երիտասարդական հավաքականն աղետալի վիճակի հասցրած անձը հիմա էլ մտադիր է աղետ բերել ազգային թիմի գլխին։ Սա այն դեպքն է, երբ ֆուտբոլային հասարակությունը անկախ տարաձայնություններից պետք է համախմբվի, մեր ազգային թիմը աղետից զերծ պահելու համար։

Կարելի՞ է արդյոք 8 անընդմեջ պարտություն կրած մասնագետին դիտարկել որպես ազգային հավաքականի գլխավոր մարզչի թեկնածու։ Այս պահին պատեհ չհամարելով մեղադրել կամ քննադատել ֆուտբոլային կառույցի ղեկավարությանը բազմաթիվ երկրպագուներից անունից պարզապես խնդրում ենք՝ չսրել իրավիճակը, չխորացնել առկա ճգմաժամը։ Խոսքը մեր երկրի թիվ մեկ թիմի մասին։ Թիմ, որը պատկանում է բոլոր հայաստանցիներին, բոլոր հայերին։ Խայտառակ պարտությունների դրոշակակրի գլխավորությամբ նույնիսկ մեկ մարզում անցկացնելը ազգային թիմում կձևավորի գաղջ մթնոլորտ։ Եթե ՀՖՖ-ին չի հաջողվում գտնել գլխավոր մարզչի, ապա ազգային թիմը նոյեմբերին կարող է ընկերական հանդիպումներ անցկացնել տեղացի այլ մասնագետների գլխավորությամբ։

Մենք ունենք նորմալ մասնագետներ որոնք չեն կոտրել մատաղ սերդնի ողնաշարը։ Եթե նույնիսկ այդ մասնագետները չցանկանան գլխավորել ազգային թիմը ,Հայաստանի հավաքականը կարող է խաղալ առանց մարզչի, ասենք թիմի ավագ Վարազդատ Հարոյանի գլխավորությամբ։ Ավելին, կարող ենք նույնիսկ սևերես դուրս գալ և հրաժարվել այդ հանդիպումներից, միայն թե ազգային խաղադաշտ դուրս չգա Նազարյան Ռաֆայելի գլխավորությամբ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում