«Բարսելոնա»-ի առաջատար, արգենտինացի Լեոնել Մեսսին ճանաչվել է 2010/11 մրցաշրջանի Եվրոպայի լավագույն Ֆուտբոլիստ: Այս մասին այսօր պաշտոնապես հայտարարվել է Մոնակոյում Չեմպիոնների Լիգայի վիճակահանության արարողությունից առաջ:
Ինչպես հայտնում է BBC-ն, Մեսսիի մրցակիցները Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստի տիտղոսի համար Չավի Հերնանդեսն («Բարսելոնա») ու Կրիշտիանու Ռոնալդուն («Ռեալ») էին: Հաղթողին որոշեցին UEFA-ի անդամ երկրներից 53 լրագրող: Ավելի վաղ Լեոնել Մեսսին ճանաչվել էր 2010թ-ի աշխարհի լավագույն ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ մեկ օր առաջ Goal.com կայքը Լիոնել Մեսսիին ճանաչել էր 2010/11 մրցաշրջանի լավագույն խաղացող։ Ընդհանուր առմամբ, կայքը պատրաստել էր մրցաշրջանի 50 լավագույն ֆուտբոլիստների ցանկը, որում ընդգրկել էր «Բարսելոնա»-ի 11 ներկայացուցչի: