Sunday, 19 05 2024
Այլ տնտեսությունների ուժը պետք է բերել Հայաստան. այստեղ եմ նպաստելու այդ ծրագրերին
-
21:45
Վա բանկ են գնում. եթե շարժումը հաջողության չհասնի, կարող են դիմել սադրանքի
Ադրբեջանին տարածաշրջանի լիդերի դեր տվել է Մոսկվան
Ադրբեջանը ռուսաստանյան տարածք է
Ալիևի հայտարարությունը՝ Ռայիսիի հետ տեղի ունեցած դեպքի վերաբերյալ
Ուզում եմ Հայկ Մարությանին ու իր կուսակցությանը դիմել․ Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը Կիրանց է վերադառնում
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի աշխատակիցները պարգևատրվել են
19:30
Կենտրոնական Ասիայում ահաբեկչության ռիսկեր կան. Տոկաև
19:15
Իրանի նախագահի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է
19:00
Իրանի նախագահի ուղղաթիռի որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են
18:45
Ռուս-աֆղանական առևտրաշրջանառությունը աճել է 500%-ով
18:30
Նախագահի ուղեկիցների հետ կապ է եղել, սակայն այն ավելի ուշ ընդհատվել է․ Իրանի ՆԳ նախարար
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վիեննայում
Էրդողանը փորձում է միաժամանակ չորս աթոռի վրա նստել. պոկեր խաղացող է
17:50
Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել
Հոգևորականի քաղաքական հայտը քաղաքական համակարգի վախճանի նշան է
Գազայում հարյուրավոր մարդիկ չեն կարողանում բուժման մեկնել Իսրայելի կողմից երկու անցակետի փակման պատճառով. ԶԼՄ
ԱՄՆ-ն պատրաստ է ավարտին հասցնել ՀՀ-ում ռուսական անվտանգության համակարգի կոլապսը
Հայկական «Իրան-նամեի» երկրորդ փորձությունը
Մեկնարկել են սեղանի թենիսի մրցումները
Բոլո՞ր դեղերն են դուրս գրվում էլեկտրոնային դեղատոմսով
Վթարային ջրանջատում Երևանում
Թալինի հիվանդանոցում 29-ամյա կին է մահացել
Վլադիմիր Վարդանյանը կգործուղվի Օսլո
15:30
Սլովակիայի մահափորձի ենթարկված վարչապետի վիճակը կայունացել է
Վրջապես Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև
Սահմանապահ զորքերը Կիրանցի հատվածում իրականացնում են պետական սահմանի պահպանությունը ստանձնելու նախապատրաստական աշխատանքներ

Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ․ ուսանողները զինվում են փրկարարական գիտելիքներով

Արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման ու վերացման աշխատանքներում և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացմանն ընդգրկելու նպատակով ՆԳՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության ծառայողները, համագործակցելով բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ, Երևան քաղաքում գտնվող 7 բարձրագույն ուսումնական հաստատություններում աջակցել են մոտ 247 ուսանողներից բաղկացած ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումների ստեղծմանը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, կազմավորումների ստեղծման աշխատանքները մշտապես գտնվում են ՆԳՆ փրկարար ծառայության ուշադրության կենտրոնում, որոնք նպատակ ունեն խթանել ՀՀ-ում բնակչության պաշտպանության համակարգերի ամրապնդմանն ու կամավորական գործունեության զարգացմանը։ Ներկայումս իրականացվող բնակչության պաշտպանության համակարգի բարելավումներն ուղղված են արտակարգ իրավիճակներին արձագանքող ուժերի կատարելագործմանը և բնակչության լայն զանգվածներին կամավորական շարժման մեջ ընդգրկմանը։

«Ուսանողական կազմավորումների ուսուցման կազմակերպումը, ուսումնական ծրագրերի մշակումը, գործնական հմտությունների ձևավորումն ուսանողներին հնարավորություն են տալիս գիտելիքներ ձեռք բերել փրկարարական գործի վերաբերյալ, որոնք նրանք կարող են կիրառել ոչ միայն տեսական, այլ նաև գործնական մակարդակում։ Կազմավորումներում ընդգրկված ուսանողները զինվում են տարրական փրկարարական գիտելիքներով և անհրաժեշտության դեպքում կկարողանան աջակցել փրկարարական աշխատանքներին։

Միայն փետրվարին մոտ 100 ուսանողի հետ անց են կացվել տեսական դասընթացներ Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարաններում։

Ստեղծված ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներից երկուսը մարտին արդեն ներգրավվել են Երևանի փրկարարական վարչության կողմից անցկացված ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժանքում: Նախատեսվում է ստեղծված ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումների խմբերը ներգրավել նաև ԵՓՎ հրշեջ-փրկարարական ջոկատների կողմից անցկացվող տարեկան պլանով նախատեսված հատուկ տակտիկական այլ ուսումնավարժություններում ևս»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի ուսանողական կամավորական փրկարարական կազմավորման թվով 35 ուսանողների հետ ծառայողների կողմից իրականացվել է «ՀՀ տարածքում հասարակական, կամավորական փրկարարական շարժման ձևավորման և զարգացման հայեցակարգը» թեմայով տեսական դասընթաց, իսկ հրշեջ-փրկարարական ջոկատում «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» ՊՈԱԿ-ի ուսանողական կամավորական փրկարարական կազմավորման թվով 15 ուսանողների հետ՝ «Փրկարարական պարզ գործիքներ և սարքավորումներ» և «Անվտանգության պահպանումը փրկարարական աշխատանքներ իրականացնելիս» թեմաներով տեսական և գործնական դասընթացներ։

Նշվումէ, որ փրկարարական կազմավորումների ստեղծման աշխատանքները կրելու են շարունակական բնույթ, որոնք միտված են նպաստելու կամավորական շարժման բազմաշերտ համակարգի հիմնմանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում