Thursday, 02 07 2026
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ
19:50
Ֆոն դեր Լայենը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի
19:30
Արտակարգ շոգի սպառնալիքի տակ է հայտնվել ԱՄՆ-ի մոտ 160 միլիոն բնակիչ. ABC News
Գործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքը
19:10
Google-ը ԵՄ-ում պարտվել է 4,1 միլիարդ եվրոյի տուգանքի գործով բողոքարկումը
Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար
18:50
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերը
Քննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
18:30
Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ
ՊՆ-ն զորակոչիկների համար մրցույթ է հայտարարել «1991 ստորաբաժանման» մեջ ընդգրկվելու համար
Եթե պարզվի՝ մեր քաղաքացիների ազատությանը սպառնում է, դա չենք անի․ վարչապետը՝ IMEI համակարգի մասին
Սիրիայի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու «Հեզբոլլահ»-ի ներկայացուցիչների հետ
Եվրամիությունը Ռուսաստանի հետ «նոր դիմակայություն չի փնտրում»
Սիրիայում ավարտին է հասցվել խորհրդարանի ձևավորման գործընթացը
Միակ երկիրն ենք՝ չունենք ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ, և նման արտոնություն ենք ստանում
Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել 2 անձ
Վաղուց նախապատրաստվել ենք․ ինչ որ մեկի փռշտոցից ՀՀ նավթամթերքային շուկան այլևս չի ցնցվում․ վարչապետ
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
Երկաթուղին ՀՀ սեփականությունն է, մենք այն պետք է կառավարենք․ ՀԿԵ ն բոլոր պրոցեսներում ներգրավված է
17:20
Զեղծարարությունների կանխարգելում «Ստոպ» գործիքով AEB Mobile-ում
Ինչո՞ւ պետք է մարդուն հիվանդացնեք, հետո էլ գլուխ գովանք՝ բուժման փողը տվեցինք․ Փաշինյան
17:10
Լիտվան կվերացնի երկրի տարածքում միջուկային զենքի տեղակայման սահմանադրական արգելքը
Ունենք դեպքեր՝ ՊՆ ում մարդը ծանր հիվանդ է, ֆիննախում՝ առողջ, սոցապում՝ պատերազմի վետերան վարչապետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում

Ծովագյուղում բացվեց մասնագիտական ուսումնացուցադրական կենտրոն

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Ծովագյուղ բնակավայրում տեղի ունեցավ «Գեղարքունիքի մարզի բնակիչների եկամուտների ավելացման մասնագիտական ուսումնացուցադրական կենտրոնի ստեղծում» ծրագրի արդյունքների ամփոփման և ուսումնացուցադրական կենտրոնի բացման պաշտոնական արարողությունը։

Ինչպես տեղեկացավ Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, ծրագիրն իրականացվել է «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն»

Հասարակական կազմակերպության կողմից՝ Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան դրամաշնորհով և Սևանի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ, Սևանա լճի ափամերձ բնակավայրերի բնակիչներին կայուն գործելակարգեր ուսուցանելու նպատակով՝ ի նպաստ իրենց եկամուտների ավելացման և Սևանա լճի ու շրջակա միջավայրի պահպանության։

Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանում Ճապոնիայի Արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտական, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, տեղական ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, Սևան համայնքի բնակավայրերի բնակիչներ։

«Ուսումնացուցադրական նորաբաց «ԾովԵՄ» կենտրոնում ուսուցանվելու են Էներգաարդյունավետություն, բնական հողագործություն, էկոզբոսաշրջություն և սոցիալական ձեռնարկատիրություն։ Կենտրոնի շենքը հիմնանորոգվել է էներգաարդյունավետության բոլոր ստանդարտներին համապատասխան՝ որպես ցուցադրական օրինակ դասընթացի մասնակիցների համար։ Այն ամբողջովին ջերմամեկուսացված է և ունի օդափոխության ռեկուպերացիոն համակարգ, որը գրեթե բացառում է ջերմաստիճանի փոփոխությունը օդափոխության ընթացքում։ Կենտրոնն ունի նաև բնական այգեգործության և էկոտուրիզմի ցուցադրական տեղամասեր, որոնք ծառայում են գործնական ուսուցումների համար։ Դրանց ստեղծումը ֆինանսավորվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջազգային համագործակցության ընկերության և «EU4Culture» ծրագրի և «Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի» կողմից։ Կենտրոնը գործելու է որպես սոցիալական ձեռնարկություն։ Զբոսաշրջային հոսքերից և ցուցադրական այգու բերքի վաճառքից գոյացած շահույթն ուղղվելու է կենտրոնի կայունությանը որի շնորհիվ կկազմակերպվեն անվճար դասընթացներ, շահառուներին կտրամադրվեն տնկիներ, գործիքներ, տեխնիկական աջակցություն»,-ներկայացրեց «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ նախագահ Սաթիկ Բադեյանը։

«Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը նպաստում է Սևանալ լճի պահպանությանը և ափամերձ համայնքների սոցիալ-տնեսական զարգացմանը՝ հետազոտությունների, ուսուցման, հանրային քաղաքականության քարոզչության, համայնքային ենթակառուցվածքների բարելավման, զբաղվածության հնարավորությունների ընդլայնման միջոցով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում