Saturday, 18 05 2024
Մետրոպոլիտենն այսօր կաշխատի արտակարգ ռեժիմով
Ինքնահավան բռնապետի մուտքը Հայաստան պետք է արգելել, քանի դեռ բացատրություն չի տրվել ասվածի վերաբերյալ․ Արսեն Խառատյան
11:30
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կայցելի Ռուսաստան
Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ
Շարժումը չունի յստակ քաղաքական ուղեգիծ եւ հիմնուած է միմիայն նշանախօսքերու վրայ․ «Ասպարեզ»
Մայրաքաղաքի փոքր կենտրոնի մի շարք հատվածներ վաղը փակ կլինեն
Այս պատերազմով Մոսկվան ուզում է փոխել աշխարհի զարգացման ընթացքը և վերադառնալ անցյալ
Ավտովթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կա զոհ և տուժած
Երևանի և Բաքվի միջև շարունակում են մնալ ֆունադամենտալ նշանակության տարաձայնություններ
Սպասվում է անձրև և ամպրոպ
Վրաստանում իշխանությունն ու ընդդիմությունը կգնան երկխոսության. մոդերատորը Արևմուտքն է
ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ»
Մարզպետն ասել է՝ պատ կդնենք. «Հրապարակ»
Փաշինյանն անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել. «Հրապարակ»
Սիմոնյանն ու Գաֆարովան Ժնեւում. ուշագրավ «երկվություն» հայկական կողմում
Ո՞վ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը. «Հրապարակ»
Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ»
Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակել. «Ժողովուրդ»
Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին. «Հրապարակ»
«Արմավիր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտ հայտնաբերվել է թմրամիջոց
Երևանյան պատվիրակությունն այցելել է Հայաստանի էսպլանադ, ծաղիկներ խոնարհել Կոմիտաս վարդապետի հուշարձանին
Երևանի նախկին քաղաքապետը հսկայական վնաս է հասցրել պետությանը
00:30
Հաջիևը և Բայդենի խորհրդականը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորման հարցեր
Գերմանիայի ԱԳՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել երկխոսությունը
Երևան-Բաքու հաղորդակցության նոր խողողվակ է ձևավորվում
Գալստանյանը պնդում է՝ ծրագիր ունեն, օրակարգ ունեն, չեն շտապում
«Քրեորեն պատժելի» սահմանազատմամբ որևէ միլիմետր հող չի հանձնվել
Սրբազանի առաջնորդած հանրահավաքի մասնակցի մոտ թմրանյութ է հայտնաբերվել
Ընտրագույն հանդիպումներ ենք ունեցել, վաղը հրավիրված են քաղաքական բոլոր միավորները. Գալստանյան
Մեզ ասում են՝ արագացրեք, չեղավ, ճիշտ են ասում. Գալստանյան

Կոնգրեսի «պատժամիջոցային ցուցակն» ընդլայնվել է. Ալիեւը «կուրանա՞» Պուտինին

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով կոմիտեն պաշտոնապես մուտքագրել է Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ նախատեսող օրինագիծը: Դինա Տիտուսի նախաձեռնած օրինագծին աջակցություն է հայտնել արդեն 27 ամերիկյան օրենսդիր: Այս մասին հայտնում են Եվրոպայում ադրբեջանական քաղվտարանդիության աղբյուրները: Հայտնի է դարձել, որ ընդլայնվել է նաեւ «պատժամիջոցային ցուցակը»: Այնտեղ ընդգրկվել է եւս երեք ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյայի անուն:

Սկզբունքային նշանակություն ունի, թերեւս, այն, որ պատժամիջոցների ենթակա է համարվել նաեւ Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ գեներալ Քերիմ Վելիեւը: Այդ պաշտոնին նա նշանակվել է ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո: Վելիեւը մինչ այդ զբաղեցրել է Ադրբեջանի ԶՈՒ Նախիջեւանի առանձին համազորային բանակի հրամանատարի պաշտոնը, համարվում է «թուրքական կոփվածքի» զինվորական: Ըստ որոշ աղբյուրների, Քերիմովը հատուկ նշանակության զորախմբի հրամանատար Միրզոեւի հետ «անձամբ մասնակցել է» Շուշիի գրավման ռազմագործողությանը:

Այդպես է, թե՝ ոչ, էական չէ: Հայտնի է, որ Վելիեւը զինվորական ծառայության ողջ ընթացքում վայելել է Իլհամ Ալիեւի առանձնահատուկ համակրանքը: Մի շարք փորձագետների կարծիքով՝ նա պաշտպանության նախարար Հասանովի «ամենահավանական փոխանորդն է»: «Թուրան» գործակալության վաշինգտոնյան թղթակցին հայտնի է դարձել, որ ադրբեջանցի բարձրաստիճան զինվորականները «մեղադրվում են անցած աշնանը Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում պատերազմական հանցագործությունների մեջ»:

Օրինագծի, այսպես ասած՝ ընթացակարգային ճակատագրի մասին առայժմ ոչինչ հայտնի չէ: Արտաքին հարաբերությունների կոմիտեն կքննարկի՞ այն, ե՞րբ, ի՞նչ մոտիվացիայով՝ չափազանց բարդ է նույնիսկ կռահել: Այս առումով բավական դիտարժան տեսակետ է հայտնել ադրբեջանցի վերլուծաբան Գասիմլին: Նրա կարծիքով՝ «Արեւմուտքի հանդեպ Ադրբեջանում հանրային բացասական կարծիք ձեւավորվում է անձամբ Ռուսաստանի նախագահ Պուտինի պահանջով»: Ադրբեջանցի քաղաքագետը համոզված է, որ «Ղարաբաղում հատուկ ռազմագործողությունից հետո Կրեմլը աքցանի մեջ է առել Ալիեւին, նրա համար չափազանց դժվար է  խզվել Պուտինի հետ»:

Գասիմլին համարում է, որ Արեւմուտքը «դեռեւս կարմիր գծերը պահում է, իրական քայլեր Ադրբեջանի դեմ չի անում»: Նա օրինակ է բերում Ֆրանսիան, որ թեեւ Ազգային ժողովի եւ Սենատի մակարդակով ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը, բայց նախագահ Մակրոնը «ձեռնպահ է մնում ընդառաջելուց»: Նույնը, նրա կարծիքով, Վաշինգտոնն է անում՝ Կոնգրեսում «հարուցելով պատժամիջոցներ նախատեսող օրինագծի քննարկում»: Նպատակն, ըստ ադրբեջանցի վերլուծաբանի մեկն է՝ «Ալիեւին հեռացնել Պուտինից, թույլ չտալ, որ հայ-ադրբեջանական սահմանին բախումներ սկսվեն»:

Կարելի է համարել, որ նման տեսակետների շրջանառումը կազմակերպված է, ուղղորդվում է Ալիեւի աշխատակազմից կամ Ադրբեջանի ԱԳՆ-ից, կամ նույնիսկ՝ հատուկ ծառայություններից: Այդուհանդերձ, խոսույթն ինքնին ուշադրության արժանի է թեկուզ այն առումով, որ վկայում է Ադրբեջանում քաղաքական քննարկումների «երկրորդ շերտի» առկայությունը: Մանավանդ որ ԱՄՆ պետական դեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը, կարծես հակադարձելով Ալիեւի «Երեւանին եւ Բաքվին միջնորդներ պետք չեն» հայտարարությանը, վերահաստատել է, որ պետքարտուղար Բլինքենը ներգրավված է հայ-ադրբեջանական «ճգնաժամի կարգավորմանը»:

Այս ֆոնին ուշադրություն է գրավում ռուսաստանցի մեկնաբան Տարասովի տեսակետը, որ հայ-ադրբեջանական նախարարական հանդիպումն Ալմաթիում կազմակերպելու համաձայնությունը «վկայում է, որ բանակցային գործընթացն Արեւմուտքից տեղափոխվում է հետխորհրդային տարածք»: Գասիմլին Ալիեւի կեցվածքի երկդիմությունը բացատրում է ռուս-ուկրաինական պատերազմի ելքի անորոշությամբ: «Եթե Ռուսաստանն իր նպատակին չհասնի, ապա Ալիեւը կհայտնվի «օդում»: Նրան կվերաբերվեն՝ ինչպես Պուտինին եւ Լուկաշենկոյին»-ամփոփել է նա:

Կոնգրեսում մուտքագրված «պատժամիջոցային օրինագիծը» եւ, մանավանդ, ցուցակի համալրումն Ալիեւի մերձավոր շրջապատի անձի անունով զգուշացու՞մ են: Եթե Ալիեւը հարկադրված լինի «մինչեւ երկորդ աքլորականչ ուրանալ» Պուտինին, ինչե՞ս դրան կարձագանքի Կրեմլը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում