Saturday, 18 05 2024
Մոսկվայի «Մեծ թատրոնից» մարդկանց տարհանել են
Պուտինը արտոնեց, որ Ալիեւը հանդիպի Իրանի նախագահին
«Պուտինի այցը Հյուսիսային Կորեա նախապատրաստական փուլում է»․ Պեսկով
Երևանի ռեստորաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի
Պարզ լճի մոտ անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի եզրափակիչ փուլը. ներկա է եղել Փաշինյանը
Սկսեցինք Տավուշից՝ սակայն թիրախն ու լծումները Երևանում են. մենք հասել ենք մեր տրամաբանական ավարտին
Կրակոցներ՝ Հրազդանում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է
Հասկացանք, դուք սկյութ եք
«Շենգավիթ» բժշկական կենտրոնում ծննդկան է մահացել
Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա
22:15
Ան Լորանս Պետելը Ֆրանսիայի վարչապետին կոչ է արել հակազդել Ադրբեջանի քայլերին, որոնք կասկածի տակ են դնում երկրի ամբողջականությունը
Հայ-հնդկական ռազմական համագործակցության փաստաթուղթը պատմական է
Կարևոր է համախոհ գործընկերների հետ կապերի խորացումը․ ԱԳ նախարար
ԻԻՀ-ի քրիստոնեական ֆիլիա՞լ են ուզում դառնանք. եկեղեցու ռևանշն անընդունելի է
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ամփոփեց օրվա ընթացքում ունեցած հանդիպումների արդյունքները և ներկայացրեց առաջիկա անելիքները
Ոսկու առեղծվածը․ 9 անգամ աճել է ոսկու արտահանումը
Հայաստա՞ն, թե՞ Իրան, թուրքական «դիլեմա»
20:45
Պուտինն ու Տոկաևը հեռախոսով քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր
20:30
Վիետնամի հանրային անվտանգության նախարարին առաջադրել են նախագահի պաշտոնում
Ուղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան
Սյունեցի աշակերտները հաղթեցին «ՀՀ վարչապետի գավաթ․ դպրոցականների թիմային խճուղավազք» մրցաշարում
Գյումրիում գործող թանգարաններն առանձնահատուկ են պատրաստվել Թանգարանների միջազգային օրվան
Շարունակվում է ԵԽ աջակցությամբ «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքի նախագծի քննարկմանը նվիրված ՆԳՆ-ԱԺ երկօրյա աշխատաժողովը
19:15
Լավրովը բացահայտել է Վլադիմիր Պուտինի և Սի Ծինպինի բանակցությունների մանրամասները
19:00
Սև ծովում Տանզանիայի դրոշով նավ է խորտակվել
ԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի ԱԳ նախարարի հետ
Իսրայելի ռազմական գործողության հետևանքով մեկ օրում Գազայում 83 մարդ է զոհվել
18:15
Նոր Կալեդոնիայում անկարգությունների հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի
Ադրբեջանը ռազմաօդային ուժերի նոր հրամանատար ունի. ի՞նչ դերակատարության է նախապատրաստվում Ալիեւը
17:50
Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը

Բաքուն կրոնապետությու՞ն է «ստեղծում»

Իլհամ Ալիեւը հերթական «միջազգային խորհրդաժողովն»է կազմակերպել, այս անգամ՝ միջմշակութային երկխոսության թեմայով: Հանդես գալով մասնակիցների առաջ, նա ասել է, որ Ադրբեջանը «պատմականորեն միավորել է Արեւելքը եւ Արեւմուտքը, եղել միջմշակութային եւ միջկրոնական համերաշխության օրինակ»: Այսօր Ադրբեջանում «որպես համերաշխ ընտանիք ապրում են տարբեր էթնիկ խմբերի, դավանանքների ներկայացուցիչներ, նրանք բոլորը հայրենասեր են, նվիրված ադրբեջանական պետությանը եւ պետականությանը»- հայտարարել է մի երկրի առաջնորդ, որի բնակչության 99 տոկոսը ներկայացնում է մեկ էթնիկ խումբ՝ թուրք-ադրբեջանցիների եւ դավանում մեկ հավատ՝ իսլամ:

Ըստ երեւույթին, Ալիեւի կազմակերպած «միջազգային խորհրդաժողովին» մասնակցել են գերազանցապես թուրքական պետությունների ներկայացուցիչները:

Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը հայտնում է, որ «խորհրդաժողովի անցկացման շրջանակներում» Ալիեւն ընդունել է Թուրքական պետությունների կազմակերպության անդամ եւ դիտորդ երկրների կրոնական առաջնորդներին՝ Ուզբեկստանի մուսուլմանների վարչության նախագահ Խալիկնազարովին, Ղազախստանի մուսուլմանների վարչության նախագահ Օթպենովին, Կիրգիզիայի մուսուլմանների վարչության նախագահ Զաքիրովին եւ «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» կրոնի գործերով վարչության պետ Ունսալին: Հանդիպմանը ներկա է գտնվել Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ Փաշազադեն:

Աչքի է զարնում Թուրքմենստանի հոգեւոր ներկայացուցչի բացակայությունը՝ չխոսած այն մասին, որ Թուրքիան եւս չի մասնակցել ալիեւյան «միջազգային խորհրդաժողովին»: Փոխարենը Բաքու է գործուղվել «ՀԿԹՀ» կրոնի հարցերով վարչության պետը: Անկարան, երեւում է, Բաքվին է վերապահել Կիպրոսի հյուսիսի օկուպացիան թուրքական աշխարհում լեգիտիմացնելու պարտականությունը, բայց Աշգաբադն ինչու՞ է անտեսել Բաքվի «միջմշակութային երկխոսության» միջոցառումը:

Միջազգային մամուլում տեղեկություններ են տարածվել, որ Եվրամիությունը Թուրքմենստանի հետ էներգետիկ համագործակցության ծրագիր է քննարկում:

Թուրքմենական գազի ԵՄ շուկա մուտքը զգալիորեն կնվազեցնի էներգետիկ անվտանգության հարցում Բաքվից Բրյուսելի կախվածությունը: Ի՞նչ հակաքայլեր է ձեռնարկում Ադրբեջանը՝ հայտնի չէ, բայց որ Ալիեւն ամեն ինչ անելու է, որպեսզի Իրանով եւ Թուրքիայով միջնորդավորված՝ Աշխագաբադ-Բրյսուսել երկխոսությունը ձախողվի, կասկածել, թերեւս, պետք չէ:

Կարեւոր է դիտարկել նաեւ Ալիեւի քաղաքական վարքի ընդգծված «իսլամականացումը»: Արտահերթ նախագահական ընտրություններից հետո ադրբեջանցի մի շարք փորձագետներ կարծիք հայտնեցին, որ Ալիեւը «սահմանադրական միապետություն ստեղծելու նպատակ ունի»: Նաեւ այդ հեռանկարով են ոմանք բացատրում արաբական միապետությունների հետ քաղաքական շփումների աճող դինամիկան: Իսլամադավան երկրում «սահմանադրական միապետությունը» միանշանակորեն ասոսացվում է թեոկրատիայի կամ առնվազն հոգեւոր եւ աշխարհիկ իշխանության սիմբիոզի հետ: Թուրքիայի ներքին կյանքին լավատեղյակ՝ ծագումով ադրբեջանցի Սեւիլ Նուրիեւայի կանխատեսմամբ՝ «Թուրքիան եւ Ադրբեջանը գնում են կոնֆեդերացիայի»: Թուրքական աղբյուրները խոսում են սահմանադրական փոփոխությունների «մեծ հավանականության» մասին: Էրդողանը ձգտում է «ֆորմալացնել քաղաքական իսլամը»:

Բացառված չէ, որ նույն ուղեգծի մեջ է նաեւ Իլհամ Ալիեւը: Ադրբեջանցիների էթնիկ-քաղաքակրթական ինքնության ոչ մի մոդելավորւմ չի հաջողվում: Հանրային կոնսոլիդացիայի հնարավորություն է չափավոր քաղաքական իսլամը՝ զուգորդված կամ «սահմանադրական միապետության» կամ «դինաստիական իշխանության» համակարգի ներդրմամբ: Ալիեւը, կարծես, մտնում է չափազանց բարդ խաղի մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում