Երևանում շարունակվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում 57 կգ քաշային Արթուր Բազեյանը քիչ առաջ մրցեց Թուրքիան ներկայացնող Բետուհան Սիտֆինի հետ։ Լարված մենամարտում ցուցաբերելով բարձր կամային որակներ Հայաստանի ներկայացուցիչը հաղթեց և դուրս եկավ կիսաեզրափակիչ։
Բազեյանը ապահովեց Հայաստանի երկրորդ մեդալը։ Այսօր կիսաեզրափակիչ էր դուրս եկել և առնվազն բրոնզե մեդալ ապահովել Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը։