Monday, 13 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Մխիթարյանը չի հեռանա․ Ինչ պայմանով կերկարաձգվի պայմանագիրը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը չի հեռանա «Ռոմայից»։ Հռոմի թիմի ղեկավարությունը ամռանը երկու տարվա նոր պայմանագիր կառաջարկի հայ ֆուտբոլիստին, հայտնում է Calciomercato-ն։ Մոտ ապագայում Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլայի հետ կողմերը կքննարկեն պայմանագրի մանրամասները։ Նույն աղբյուրի համաձայն՝ պայմանագրի երկարաձգման հիմքում ֆուտբոլիստի աշխատավարձի կրճատում է։ Ներկայում Մխիթարյանի տարեկան աշխատավարձը 4 միլիոն եվրո է։ Նոր պայմանագրով «Ռոման» առաջարկում է Մխիթարյանին տարեկան 2 միլիոն եվրո։ Ըստ իտալական լրատվամիջոցների «Ռոման» Մխիթարյանին նոր պայմանագիր է առաջարկել թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի ջանքերի շնորհիվ։ Իտալիայի առաջնության 29-րդ տուրի «Ուդինեզեի» դեմ հանդիպումից հետո Մոուրինյոն կրկին խոսել է Մխիթարյանի մասին, նշելով, որ առանց հայ ֆուտբոլիստի բավական դժվար էր և որ նրա տեղը զգացվում էր։

Չմեռանանք․ որ պորտուգալացի մասնագետը վեիջին շրջանում թիմի անհաջող ելույթների գլխավոր մեղավոր էր համարոել իր ֆուտբոլիստներին։ Ա Սերիայի 25-րդ տուրի «Սասուոլոյի» դեմ խաղից հետո Մոուրինյոն մասնավորապես ասել էր․ «Հենրիխ Մխիթարյանի գործողություններն իսկապես լավն էին։ Նա օտար եղավ խաղային բոլոր օղակներում։ Մխիթարյանը մեր կազմում եղած բոլոր ֆուտբոլիստներից միակն է, որը ցուցադրում է ստեղծագործ ֆուտբոլ։ Մխիթարյանի յուրաքանչյուր շարժում մտածված է։ Դա դրսևորվում է գնդակն օգտագործելով ու տարածություն գտնելով: Մխիթարյանը կարծես կերպարանափոխվել է: Կարծում եմ այս պահին նա թիմի կարևորագույն ֆուտբոլիստն է»։Մինչև «Սասուոլոյի» դեմ հանդիպումը «Ռոման» Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում 2։0 հաշվով զիջելով Միլանի «Ինտերին» դուրս էր մնացել հետագա պայքարից։ Այս խաղից հետո Մոուրինյոն սուր քննադատության էր ենթարկել իր ֆուտբոլիստներին հնչեցնելով նույնիսկ վիրավորական արտահայտություններ։ Եվս մեկ կարևոր հանգամանք․ «Ռոման» Մխիթարյանին նոր պայմանագիր առաջարկեց այն բանից հետ, երբ իտալական երկու գրանդակումբներ «Ինտերն» ու «Միլանը» լուրջ պայքար են սկսեցին նրա տրանսֆերի համար։ «Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Հենրիխ Մխիթարյանը կլինի ամենապահանջված խաղացողների շարքում։ Հայաստանի հավաքականի ավագը հնարավոր է հեռանա Հռոմից կարիրեան շարունակելով կամ «Ինտերում» կամ «Միլանում»։ Մխիթարյանի գործող պայմանագիրը «Ռոմայի» հետ ավարտվում է այս տարվա ամռանը, սակայն Հռոմի թիմը կարծես մտադիր չէ այն երկարաձգել։ Մխիթարայնն այն ֆուտբոլիստներից է, որը կարող է արագություն և նոր լիցքեր հաղորդել կիսապաշտպանական օղակին։ Մխիթարայնը կարող է խաղալ տարբեր դիրքերում մասնավորապես՝ 3-5-2 և 4-2-3-1 խաղային սխեմաներում։ Նա շատ արագ կհարմարվի Սիմոնե Ինձագիի և Ստեֆանո Պիոլիի մարտավարությանը»,- գրել էր Blastingnews պարբերականը։

Թե ինչ պայմաններ կառաջարկեն Մխիթարյանին «Միլանն» ու «Ինտերը»՝ հայտնի չէ։ Հավանականությունը մեծ է, որ Հայաստանի հավաքականի նախկին ավագը ֆինանսական առումով գնալով զոհողության կերկարաձգի պայմանագիրը «Ռոմայի» հետ։ Չմոռանանք, որ Մխիթարյանը 33 տարեկան է, իսկ նրա տրանսֆերային արժեքը զգալիորեն նվազել է։ Եթե ժամանակին Մխիթարյանի տրանսֆերը 35 միլիոն եվրո էր ապա հիմա, այն կազմում է ընդամենը 10 միլիոն եվրո։ Այս տարիքում նոր ակումբ գտնելն այնքան էլ հեշտ չէ։ Վերջերս Մխիթարյանը հայտարարեց Հայաստանի ազգային հավաքականից հեռանալու մասին։ Առաջիկա տարիներին հայ ֆուտբոլիստը ողջ ներուժը կկենտրոնացնի ակումբային կարիերայի վրա։ Մխիթարյանին հաջողվել է դառնալ Հռոմի թիմի առաջատարը։

Ընդունենք, որ այս կարգավիճակից հրաժարվելը այնքան էլ ճիշտ որոշում չի լինի։ Այո, «Միլանն» ու «Ինտերը» կարգով ավելի բարձր թիմեր են, բայց․․․։ Միլանյան ակումբներում մրցակցությունը բավական մեծ է և Մխիթարյանը ստիպված է լինելու պայքարել հիմնական կազմում տեղ ունենալու համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում