Friday, 26 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Արցախցի տաղանդի երազանքը․ Գոռ Մանվելյանը կմերժի՞ Հայաստանին

Հարձակվողական ոճի կիսապաշտպանԳոռ Մանվելյանը նորամուտը նշեց ֆրանսիական «Նանտի» կազմում։ Ֆրանսիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի «Վիտրեի» դեմ մրցավեճում 19-ամյա Մանվելյանը 74-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել։ 2021 թվականի ապրիլին Մանվելյանը պայմանագիր էր կնքել Ֆրանսիայի բարձրագույն՝ Լիգա 1-ը ներկայացնող «Նանտի» հետ։ Մինչ այս Մանվելյանը ելույթ էր ունեցել «Նանտի» պատանեկան, երիտասարդական և երկրորդ թիմերում։ Սա հայ ֆուտբոլիստի առաջին պերֆեսիոնալ պայմանագիրն էր հայտնի ակումբի հետ։ Այն գործելու է մինչև 2024 թվականը։ «Մեծ հպարտություն է ինձ համար։ Մանկությանս երազանքս, իրականություն դարձավ։ Անչափ ուրախ եմ, բայց առաջին հերթին ուրախ եմ, որ կարողացա ընտանիքիս հպարտության զգացողություններ ունեցավ։ Ծնողներս, եղբայրս ու քույրս միշտ կողքիս են եղել և աջակցել են ինձ։ Մարզական առումով սա մեկ քայլ առաջ է։ Հաջորդ քայլերը ևս շատ կարևոր են, դրանց պետք է մեծ պատասխանատվությամբ մոտենամ։ Ինձ այդպես են դաստիարակել, ու դա չի փոխվի կյանքիս ընթացքում»,- «Նանտի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել էր Մանվելյանը։ Վերջինս ծնվել է Ստեփանակերտում այնուհետև տեղափոխվել է Ֆրանսիա։ Նրա գործակալը հայազգի Գրեգորի Մարդյանն է։ Փաստորեն, պայմանագիրը կնքելուց հետո Մանվելյանը կատարեց առաջին քայլը։

«Մարզական առումով ես նոր քայլ արեցի՝ ստորագրելով պրոֆեսիոնալ պայմանագիր և խաղալով պահեստային թիմում՝ առաջին թիմում հայտնվելուց առաջ։ Անցած մրցաշրջանում մեծ առաջընթաց եմ գրանցել և օգնել թիմին՝ խփած 17 գոլով։Առաջ ֆուտբոլը միայն երազանք էր. այժմ դա մեծ նպատակներով աշխատանք է, նպատակ, ինչպես օրինակ՝ մեծ ֆուտբոլիստ դառնալը և մի օր կրել Ֆրանսիայի հավաքականի մարզաշապիկը»,- նախօրեին LMJ պարբերականին տված hարցազրույցում ասել է Մանվելյանը։ Մինչև «Նանտի» հետ պրոֆեսիոնալ պայմանագրի կնքումը Մանվելյանը արդյունավետությամբ աչքի է ընկել դուստր թիմերում։ 17 տարեկան հասակում հայ ֆուտբոլիստը Ֆրանսիայի չեմպիոն է դարձել 19 տարեկանների թիմում։ 2020 թվականին նույն թիմի կազմում խփել է 17 գնդակ և կատարել 8 գոլային փոխանցում։ Ի դեպ, «Նանտի» պաշտոնական կայք ներկայացնելով Գոռ Մանվելյանին մասնավորապես նշել էր․ «Մանվելյանը Սպեփանակերտից է՝ (Հայաստան)»։ Նշենք, որ Մանվելյանը երբևէ չի հրավիրվել Հայաստանի ոչ մի տարիքային հավաքական։ Իսկ թե որն է պատճառը դժվար է ասել։ Հայ ֆուտբոլիստի վերջին հարցազրույցը սակայն ստիպում է ենթադրել, որ նրա գերնպատակը մեր երկրի ազգային թիմում խաղալը չէ։ Սա կարող է լինել նրա Հայաստանի հավաքականներին չմինալու գլխավոր պատճառ։ Մանվելյանը բաց տեքստով ասել է, որ երազում է մի օր կրել Ֆրանսիայի հավաքականի մարզաշապիկը։ Ամեն դեպքում այս ֆուտբոլիստին պետք է համարել Հայաստանի հավաքականի պոտենցիալ թեկնածու։Վերջին շրջանում Հայաստանի ազգային հավաքականում նորամուտը նշեցին մի շարք երիտասարդ ֆուտբոլիստներ աչքի ընկելով արդյունավետ ելույթներով։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան աշխատանքներ է տանում արտերկրում հանդես եկող հայ ֆուտբոլիստներին մեր հավաքականներում ներգրավելու ուղղությամբ։ Փաստ է, որ սփյուռքում ունենք ֆուտբոլային մեծ պոտենցիալ, որը պարտավոր ենք օգտագործել։ Հայկական թիմերում տեղացի որակյալ ֆուտբոլիստների պակաս կա, որը պետք է փորձենք լրացնել արտեկրում ելույթ ունեցող կադրերով։ Անհրաժեշտ է նաև հետևաողական աշխատանք տաղանդավոր և հեռանկարային ֆուտբոլիստներին հնարավորինս արագ մեր հավաքականում ընդգրկելու համար։ Այսօր Ռուսաստանի ազգային հավաքականում խաղում է 18-ամյա Արսեն Զախարյանը։ Այս ֆուտբոլիստը կարող էին զգալիորեն ուժեղացնել Հայաստանի ազգային հավաքականը, բայց․․․։ Զախարյանը որոշում կայացրեց ի օգուտ Ռուսաստանի։

Լիահույս ենք, որ Մանվեյլանն այնուամենայնիվ կնախընտրի խաղալ իր հայրենիքի դրոշի ներք։ Չմոռանանք, որ ի օգուտ Հայաստանի որոշում են կայացրել Ռուսաստանում հանդես եկող Խորեն Բայրամյանը, Էդուարդ Սպերցյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում