Monday, 23 05 2022
Մեր առաջ հաղթանակը բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում
15:49
Հայ շախմատիստների արդյունքները Շարժայի միջազգային մրցաշարում
Ինչ տվեց դրոշներով ակցիան Հայաստանին և Արցախին
Հայտնի են հայ բռնցքամարտիկների մրցակիցները Եվրոպայի առաջնությունում
Եվրոպայի բռնցքամարտի առաջնության բացումը՝ հայկական էսքիզներով
Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահը ժամանել է Երեւան
Երևանը՝ մեծ սպորտի մայրաքաղաք․ Քանի մեդալ ակնկալել հայ բռնցքամարտիկներից
16:33
Մխիթարյանը կարող է բաց թողնել Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչը
14:57
«Մոնակոն» և VBET-ը երկարաձգում են իրենց համագործակցությունը
Նոր անուններ Հայաստանի հավաքականում․ Ովքեր տեղ կգնեն Կապառոսի ցուցակում
Նպատակը մեկն է` գերազանցել լավագույն արդյունքը. Գիլոյանը` Եվրոպայի առաջնությունից սպասելիքների մասին
Ուզում ենք նոր նշաձող սահմանել Եվրոպայի առաջնությունների համար․ Արայիկ Հարությունյան
Մխիթարյանը կվերադառնա՞ Լոնդոն․ Նոր զարգացումներ հայ ֆուտբոլիստի շուրջ
16:49
Լևոն Արոնյանը դարձել է Chessify ընկերության դեսպան
16:48
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղերի հեռարձակումը՝ Առաջինով
Թուրինում, թե՞ Ալբանիայում․ Հինգ օրում 2 եզրափակիչ Մխիթարյանի և Մոուրինյոյի համար
Կարևորը թիմային ոգին է, որ կա բռնցքամարտի հավաքականում. Կարեն Գիլոյան
Արոնյանի քավորի անկումը․ Ռոբերտ Քոչարյանի մասին լռելու նուրբ արվեստը․․․
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի կազմը՝ Եվրոպայի առաջնությունում
Հայ բռնցքամարտիկներն ավարտեցին ելույթն աշխարհի առաջնությունում
Որքան արժեն Հայաստան-Իռլանդիա հանդիպման տոմսերը
13:10
Ինչպես է Աշոտ Ադամյանը հաղթում ադրբեջանցի և թուրք մրցակիցներին` հռչակվելով Եվրոպայի չեմպիոն
12:25
Ռուսական գրոհ՝ հայկական սպորտի նկատմամբ
19:15
Ուկրաինա-Հայաստան ֆուտբոլային խաղը կկայանա Լեհաստանում
Ազգերի լիգային ընդառաջ․ Ուշագրավ փաստեր Հայաստանի հավաքականի մասին
15:15
Սերժ Սարգսյանը վերընտրվեց Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահի պաշտոնում
Հայ բռնցքամարտիկների հաղթական մեկնարկը Ստամբուլում
13:15
Հայ մարմնամարզիկները՝ համաշխարհային բարձունքում․ Ունենք ոսկե հնարավորություն․․․
Բելառուսի երիտասարդական հավաքականը տնային հանդիպումները կանցկացնի Երևանում
Հայաստանի Մ-14 հավաքականը` ՈՒԵՖԱ Զարգացման գավաթ 2022-ի հաղթող

Թուրքիայում հանդես եկող հայ ֆուտբոլիստի երազանքն իրականություն է դառնում

Թուրքական «Ֆեներբախչեում» ելույթ ունեցող հայազգի հարձակվող Դիեգո Ռոսի Մարաշլյանը հրավիրվել է Ուրուգվայի ազգային հավաքական։Մարաշլյանը ընդգրկվել է ազգային թիմի ընդլայնված հայտացուցակում 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղերի համար։Հունվարի 28-ին Ուրուգվայը կհանդիպի Պարագվայի, իսկ փետրվարի 2-ին՝ Վենեսուելայի հետ։Այս պահին Ուրուգվայի հավաքականը 16 միավորով 7-րդ տեղն է զբաղեցնում ընտրական փուլում։ Վերջին շրջանում Մարաշլյան արդյունավետ ելույթով աչքի էր ընկել Թուրքիայի առաջնությունում գրելով Ուրուգվայի մարզչական շտաբի ուշադրությունը։ Մասնավոևապես, նախորդ տարվա օգոստոսին վարձավճարով տեղափոխվելով թուրքական ակումբ հայ ֆուտբոլիստը դարձել է «Ֆեներբախչեի» հիմնական կազմի ֆուտբոլիստ և դարձել երկու գոլի հեղինակ։ Թուրքիայի առաջնության 7-րդ տուրում նա գրավել էր «Հաթայսպորի» դարպասը, ինչպես նաև աչքի ընկել 9-րդ տուրի «Տրաբզոնսպորի» դեմ մրցավեճում։ Մինչև «Ֆեներբախչե» տեղափոխվելը Մարաշլյանը ելույթ էր ունենում ՄԼՍ-ում հանդես եկող «Լոս Անջելեսում»։

2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականի անհաջող մեկնարկից հետ, շատ է խոսվում մեր գլխավոր թիմը արտերկում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստներով ուժեղացնելու մասին: Շատերը վստահ էին, որ առանց համալրումների լուրջ խնդիրներ լուծել ուղղակի հնարավոր չէ:Այդ ժամանակ տպավորիչ խաղով աչքի էր ընկնում «Լոս Անջելեսի» 21-ամյա հարձակվող Դիեգո Մարտին Ռոսի Մարաշլյանի հետ: Վերջինս ծնվել է Ուրուգվայում և այս երկրի լավագույն հարձակվողներից է: Հույս կար, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային այնուամենայնիվ կհաջողվի Մարաշլյանին այսպես ասած համոզել կրելու մեր երկրի մարզաշապիկը: Նրա Հայաստանում խաղալու հարցը վերջնականապես փակվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանի արված հայտարարությունից հետո: «Նրա հարցը փակված է: Ուրախ եմ, որ ինքն անձամբ հայտարարեց մեր միջև բանակցությունների մասին: Նա տեղեկացրեց, որ չի պատրաստվում խաղալ Հայաստանի հավաքականում: Նա մեզ հետ զրույցում ասաց, որ ուզում է Ուրուգվայի հավաքականում խաղալ: Կարծում եմնրան այնտեղից հրավեր կուղարկեն: Մարաշլյանի հարցը փակված է, եթե ապագայում կտրուկ ինչ-որ բան չփոխվի»,- ասել էր Մելիքբեկյանը: Մարաշլյանն իր հերթին հայտարարել էր, որ իրեն ավելի շատ ուրուգվայցի էր համարում և չի ցանկանում կրել մեր ազգային թիմի մարզաշապիկը։ «Իմ հայկական արմատները գալիս են մորս կողմից, որ Հայաստանից է Ուրուգվայ եկել։

Իսկ ստացե՞լ եմ արդյոք հրավեր, թե՞ ոչ, ասեմ՝ այո, Հայաստանի ֆուտբոլի հավաքականից նման առաջարկ եղել է, բայց ակնհայտ է, որ ես ծնվել եմ Ուրուգվայում, ինձ ավելի շատ ուրուգվայցի եմ համարում, և իմ երազանքն է կարողանալ խաղալ Ուրուգվայի ֆուտբոլի հավաքականի կազմում: Իհարկե, շնորհակալ եմ հրավերի համար, ես խոսեցի նրանց հետ և ասացի, որ իմ նպատակն է խաղալ Ուրուգվայի հավաքականի կազմում, քանի որ ես ինձ ավելի շատ ուրուգվայցի եմ համարում, քան հայ»,- ասել էր Մարաշլյանը։ Վերջինս Ուրուգվայի ազգային թիմ էր հրավիրվել նաև անցյալ տարվա սեպտեմբերին կայացած աշխարհի առաջնության ընտրական փուլի Չիլիի և Էկվադորի դեմ հանդիպումներին, սակայն խաղաժամանակ չէր ստացել։ Մարաշլյանը տպավորիչ ելույթով աչքի ընկնելով Ուրուգվայի երիտասարդական և օլիմպիական հավաքականների կազմում դեռևս ոչ մի հանդիպում չի անկացրել ազգային թիմի կազմում։ Հավանականությունը մեծ է, որ առաջիկա հանդիպումներին հայ ֆուտբոլիստի երազանքն իրականություն կդառնա և նա վերւապես կկրի Ուրուգվայի գլխավոր թիմի մարզաշապիկը։ Ինչև անցյալ տարի հայտնի էր դարձել, որ Դիեգո Մարաշլյանի կրտսեր եղբայրը՝ 18-ամյա Նիկոլաս Ռոսի Մարաշլյանը, պատրաստակամություն է հայտնել ելույթ ունենալու Հայաստանի երիտասարդական հավաքականում։ Նիկոլաս Մարաշլյանը, ով խաղում է Ուրուգվայի գլխավոր թիմերից մեկում՝ «Պենյառոլում», «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշել էր, որ իրեն շատ ոգևորել է Հայաստանից հրավեր ստանալու փաստը:

Նոյեմբերին Հայաստանի Մ-19 տարեկանների հավաքականը հաղթահարեց Եվրոպայի առաջնության որակավորման փուլի արգելքը և 2021 թվականին ելույթ կունենա էլիտ ռաունդում։ Մարաշլյանը սակայն Հայաստանի հավաքականում չէր։ «Նիկոլաս Ռոսսի Մարաշլյանը Հայաստանի քաղաքացիություն ստացել է։ Պարզապես նա խնդրել է չհրավիրվել, որպեսզի ամպրապնդվի Ուրուգվայի լավագույն թիմերից մեկի կազմում։ Նա փաստացի Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ է։ Մենք կապի մեջ ենք, նա անպայման կհրավիրվի»,- 2021 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասել էր ՀՖՖ նախագահը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում