Monday, 13 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Իլհամ Ալիևի հարվածը ծանրամարտին․ Ինչու է մարզաձևը դուրս մղվում մարզաշխարհից

2021 թվականի դեկտեմբերին Ծանրամարտի աշխարհի առաջնության ավարտից Տաշքենդում կայացավ մարզաձևի միջազգային ֆեդերացիայի (IWF) համագումարը:Ամփոփվեցին կազմակերպության կատարած աշխատանքները, քննարկվեցին նոր ծրագրերը։Կոնգրեսի շրջանակներում IWF-ի ղեկավարի պաշտոնակատար Մայքլ Իրանին և գլխավոր քարտուղար Մոհամմադ Շախրիլլոն դրական էին գնահատել Տաշքենդյան մրցաշարի կազմակերպումը և կարծիք են հայտնել մարզաձևի հեռանկարների մասին։ Այդուհանդերձ Միջազգային ֆեդերացիան կայացրեց որոշում, որը լուրջ հարված է մարզաձևին։ Մասնավորապես կրճատեցին 2024թ. Փարիզում անցկացվելիք օլիմպիական խաղերի քաշային կարգերի քանակը։ Տղամարդկանց պայքարում հաղթողներն ու մրցանակակիրները կորոշվեն հինգ քաշային կարգերում՝ մինչև 61 կգ, մինչև 73 կգ, մինչև 89 կգ, մինչև 102 կգ և 102 կգ-ից բարձր:Կանայք նույնպես հանդես կգան հինգ կարգերում. մինչև 49 կգ, մինչև 59 կգ, մինչև 71 կգ, մինչև 81 կգ, 81 կգ-ից բարձր:Տոկիոյի խաղերում գործում էր յոթական քաշային կարգ: Ավելի վաղ խոսվում էր ծանրամարտի օլիմպիական խաղերի ծրագրից հանելու մասին։ Տաշքենդում կայացված որոշումը, որն ըստ էության հարկադրաբար էր ծանրամարտը փրկելու վերջին միջոցն էր։

Հավանականությունը մեծ է, որ Փարիզի Օլիմպիական խաղերը վերջին լինել ծանրամրատի համար։ Իսկ ինչ է իրականում տեղի ունենում և ինչու է ծանրամրատ մղվում մարզաշխարհի լուսանցքից այն կողմ։ Ծանրամարտը Օլիմպիադայի ծրագրից հանելու մտադրությունը կապված է միջազգային ֆեդերացիայի հետ կապված դոպինգային եւ կոռուպցիոն սկանդալների հետ։ Ավելի վաղ Ծանրամարտը Փարիզի Օլիմպիական խաղերից հանելու մտադրության մասին հայտարարել էր նաև Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը: Մասնվորապես, Բախին ներկայացվել էր Ռիչարդ Մաքլարենի զեկույցը Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում առկա կոռուպցիայի և արձանագրված խախտումների վերաբերյալ: Ըստ զեկույցի՝ թաքցվել են խթանիչ միջոցների թեստերի մոտ 40 դրական պատասխաններ: Բացի այդ, միջազգային ֆեդերացիան 10 միլիոն դոլար է յուրացրել:«Ես ցնցված էի ծանրամարտի մասին զեկույցից Թամաշ Այանի վերաբերյալ: Մենք պետք է ուղիներ գտնենք IWF-ն (Ծանրամարտի միջազգային ֆեդերացիա) մաքրելու համար: Մենք ուզում ենք օգնել այդ հարցում: Մենք մեզ աիրսավունք եսնք վերապահում ձեռնարկելու կոշտ միջոցներ: Ընդհուպ մինչև հնարավոր է, որ ծանրամարտը չներառվի Օլիմպիական խաղերի ծրագրում»,- հայտարարել էր Բախը։2020 թվականի սկզբին Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Տամաշ Այանը հեռացվել էր զբաղեցրած պաշտոնից:Ի դեպ, Այանը ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահի պաշտոնին էր 2000 թվականից: Դրանից առաջ նա 1976-ից միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղարն էր: Իսկ ինչ է իրականում տեղի ունեցել Այանի պաշտոնավարման ժամանակահատվածում։ Ներկայացնում ենք մի քանի աղմկահարույց փաստեր։Մաքլարենն իր զեկույցում արձանագրել է նաև, որ Այանը, փատացիորեն ներգրավված լինելով խթանիչների օգտագործման և տարածման դեմ գործընթացում, թաքցրել և փոխել է մասնավորապես ադրբեջանցի և թուրք մարզիկների դոպինգ թեստերի դրական պատասխանները։ Զեկույցում նշվում է, որ թեստերի դրական պատասխանների կոծկումը սկսվել է 1997 թվկանից Ադրբեջանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի անմիջական մասնակցությամբ: Իսկ այդ ժամանակ այդ պաշտոնը զբաղեցրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:Զեկույցի մեկ այլ հատվածում ասված է, որ Միջազգային ֆեդերացիայի համակարգչային սերվերները շարքից դուրս են բերվել հաքերների կողմից, երբ հայտնի է դարձել ըստ էության Ալիևի և Այանի հանցագործությունների մասին։

Այնուամենայնիվ, նյութերի անհետացումից հետո հնարավոր է եղել դրանց մի մասը վերականգնել։ Նյութերից մեկում Այանին ուղղված նամակն է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից, որով նա շնորհակալություն է հայտնել ադրբեջանցի մարզիկներից վերցված նմուշները միջազգային ֆեդերացիային չփոխանցելու համար: Մաքլարենը բացահայտել է նաև, որ տարիներ շարունակ թաքցված են եղել տասնյակ այլ նմուշներ, որոնց մեծ մասը պատկանում են Ադրբեանի ու Թուրքիայի ծանրորդներին: Նա արձանագրել է, որ Այանը մի քանի անգամ խախտել է դոպինգի վերաբերյալ կանոնները, ինչը քրեական հանցագործություն է:Զեկույցում նշվում է նաև, որ 2015 թվականին կայացած ծանրամարտի աշխարհի առաջնության նախօրեին 24 մարզիկներից վերցված թեստերը նույնպես մնում են խիստ կասկածելի: Հատկանշական է, որ Այանը հրաժարական է տվել միջազգային ֆեդերացիայի ղեկավարի պաշտոնից գերմանական հեռուստաալիքներից մեկում ցուցադրված փաստավավերագրական տեսանյութից հետո։Այն պատմում է խթանիչների օգտագործման փաստերը խեղելու կամ թաքցնելու մեջ նրա մասնակցության մասին:Ներկայացնենք ևս մեկ հատված Մաքլարենի զեկույցից. «IWF սերվերների ստուգումների արդյունքում հայտնաբերվել է Ալիևի ջնջված նամակը, որը ուղարկվել է 2016-ին: Իսկ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կայքի համաձայն՝ 2013-ին ադրբեջանցի 18 ծանրորդների փորձանմուշները ցույց են տվել խթանիչների օգտագործման հետքեր, որոնք Ալիևի միջամտությամբ այնուհետև անհետացել են: Նույնը կատարվել է Թուրքիան ներկայացնող 21 ծանրորդների դեպքում։

Մասնավորապես, նախապես հայտարարվել է այդ մարզիկների՝ արգելված խթանիչներ օգտագործելու մասին։ Որոշ ժամանակ անց, սակայն, միջազգային ֆեդերացիայից անհետացել են թեստերի արդյունքները, և դոպինգ օգտագործած մարզիկները շարք են վերադարձել։ Ընդհանուր առմամբ ծանրամարտի Թուրքիայի հավաքականից դրական արդյունքներով շուրջ 62 այլ նմուշներ են թաքցվել»։Մաքլարենի ներկայացրած զեկույցում խոսվում է նաև 2009-ից 2014 թվականներին վերցված 45 նմուշի մասին, որոնք նույնպես թաքուն են պահվել տեսուչներից:2010-ից 2012 թվականների ընթացքում 26 թուրք ծանրորդ է կանչվել դոպինգի թեստ անցնելու, որոնց պատասխաններն անհայտ են: Փորձագետը հավելել է, որ Պեկինի և Լոնդոնի օլիմպիական խաղերից վերցված նմուշների վերափորձարկումը ցույց է տվել դրական արդյունք։ Խոսքը 60 ծանրորդի մասին է, որոնց մեծ մաը Թուրքիայից են:Նշենք, որ Այանի պաշտոնավարման տարիներին ծանրամարտի Հայաստանի հավաքականը բազմիցս հայտնվել է դոպինգ սկանդալներում։ Մասնավորապես, Հայաստանի հավաքականը եղել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի թիրախում, և հայ մարզիկները շարունակ որակազրկվել են։ Ենթադրվում է, որ Հայաստանի հավաքականի նկատմամբ չափից ավելի խիստ վերաբերմունքի հետևում կարող է կանգնած լինել Իլհամ Ալիևը, որին ծառայել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում