Friday, 26 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Հայ ֆուտբոլիստի առաջին տիտղոսը Ռուսաստանում․ Ի՞նչ որոշում կկայացնի Սպերցյանը

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է Ռուսաստանի Ազգային լիգայի 2020/21 մրցաշրջանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ։ Քվեարկությանը մասնակցել են առաջնության բոլոր թիմերի գլխավոր մարզիչներն ու ավագները։ 2020/21 մրցաշրջանում Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը խփել էր 16 գոլ և դարձել 4 գոլային փոխանցման հեղինակ։ Ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանը տպավորիչ ելույթով աչքի է ընկնում Ռուսաստանի Պրեմիեր լիգայում։ Անցկացնելով 14 հադիպում հայ կիսապաշտպանը դարձել է 3 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ։ «Էդիկն այն բացառիկ տղաներից է, որը համբերատար սպասեց իր հնարավորությանը և օգտագործեց այն։ Այսօր նա կարող է 4-5 ամուր պաշտպանների միջով քամու պես անցնել։ Նա իրական պրոֆեսիոնալ է և արժանիորեն իր տեղն է վաստակել «Կրասնոդարի» հիմնական թիմում»,- «Քոմմենթ շոու» յութբյան ալիքին տված հարցազրույցում ասել էր հայկական «Կրասնոդարի» սեփականատեր Սերգեյ Գալիցկին։ Վերջին ամիսներին ռուսական մամուլում քննադատության էր ենթարկվել Ռուսաստանի ազգային հավաքականի մարզչական շտամբ ինչպես նաև ՌԴ ֆուտբոլի միության ղեկավար կազմը Սպերցյանին այսպես ասած աչքաթող անելու համար։

Մասնավորապես, փայլուն ելույթներից հետո ռուսներն ափսոսում են, որ Սպերցյանը Ռուսաստանի հավաքականի փոխարեն խաղում է Հայաստանի ազգային թիմում։ Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի «Ախմատի» հետ հանդիպումից հետո, Սպերցյանի ելույթին անդրադարձել էր Sportbox պարբերականը մասնավորապես գրելով․ «Գրոզնիում տեղի ունեցած խաղում գլխավոր դերակատարը հայ կիսապաշտպանն էր։ 21-ամյա Սպերցյանը հյուրերի երկու գոլային գրոհների ամենակարևոր մասնակիցն էր։ Առաջին դրվագում նա այնպիսի հնարք կատարեց, որ անգամ ամենահամարձակները կդժվարանան դա անել։ Այնուհետև երկրորդ գոլի ժամանակ ձախ եզրում հրաշալի ճեղքում իրականացրեց։ Մեզ մնում է միայն ափսոսալ, որ նա այլևս չի կարողանա խաղալ Ռուսաստանի հավաքականում»։ Սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում Սպերցյանը Գրազնիում գրավել էր «Ախմատի» դարպասը, իր առաջին գոլը խփելով Ռուսաստանի Պրեմիեր լիգայում։ Հայ ֆուտբոլիստը գերազանց խաղեր էր ցուցադրել նաև 9-րդ տուրում «Սոչիի» դեմ մրցավեճում, որն ավարտվել էր 3։0 հաշվով հօգուտ «Կրասնոդարի»։ Արդեն 3-րդ րոպեին Սպերցյանը տպավորիչ անցումով ճեղքելով պաշտպանությունը` բացել էր հանդիպման հաշիվը։ 63-րդ րոպեին էլ Սպերցյանի ճեղքումը «Սոչիի» պաշտպանները կասեցրին 11 մետրանոց հարվածի գնով։ «Ուղղակի ապշել կարելի է, ինչպես է 21-ամյա Սպերցյանը ծանր իրավիճակում իր վրա վերցնում խաղն ու նման անցումներ կատարում։ Դա կարող էր անել փորձառու թիմի ավագ, բայց հայ երիտասարդը ցուցաբերելով մարզական «պնդերեսություն» ուղղակի ֆանտաստիկ ֆուտբոլ է ցուցադրում»,- խոսելով Սպերցյանի խաղի մասին ասել էր հանդիպմանը մեկնաբանը։

Չենք ցանկանում ժամանակից առաջ ընկնել, բայց այս ոգով շարունակելու դեպքում Սպերցյանը կարող է իր խոսքն ասել եվրոպական ֆուտբոլի անհամեմատ ավելի բարձր հարթակներում։ Օրեր առաջ ռուսական մամուլում տեղեկություն տարածվեց, որ Էդուարդ Սպերցյանը հնարավոր է կարիերան շարունակի Սանկտ Պետերբուրգի «Զենիթում»։ Նշվում է, որ «Զենիթի» գլխավոր մարզիչ Սերգեյ Սեմակը մեծ ցանկություն ունի հայ ֆուտբոլիստի հետ աշխատելու։ Նշվում է նաև, որ «Զենիթը» պաշտոնակապես հարցում է ուղարկել «Կրասնոդարին» բանակցություններ սկսելու նպատակով։ Այս պահին դժվար է ասել, թե ինչ որոշում կկայացնի հայ կիսապաշտպանը։ Սպերցյանը դարձել է «Կրասնոդարի» առանցքային խաղացողներից մեկը և ունի բոլոր հնարավորությունները մոտ ապագայում ավելի բարձրակարգ առաջնությունում հանդես գալու։ Սպերցյանը ռուսական ֆուտբոլում հայտնի դարձավ այս տարվա սկզբին և որոշում կայացրեց խաղալու Հայաստանի ազգային հավաքականում։

Մարտին կայացած իր նորամուտի խաղում փոխարինման դուրս գալով Սպերցյանը գրավել էր Ռումինիայի հավաքականի դարպասը և վաստակել 11 մետրանոց հարված։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում