Sunday, 12 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի ազգային հավաքականի դիրքը ԱՊՀ-ում և տարածաշրջանում

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանի ազգային հավաքականը նահանջելով մեկ կետով հանգրվանել է 89-րդ հորիզոնականում։ Պաշտոնական վերջին 8 հանդիպումներում մեր հավաքականը 5 հաղթանակ է տարել, երկու հանդիպում ավարտել ոչ-ոքի , և կրել մեկ պարտություն։ 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում էլ մերոնք 6-րդ տուրից հետո 11 միավորով երկրորդ են J ենթախմբում։ Այս տարվա մարտին, ընտրական փուլում Հայաստանի հավաքականը 9 միավոր էր վաստակել հաղթելով Լիխտենշտեյնի, Իսլանդիայի և Ռումինիայի հավաքականներին։ Հիշեցնենք, որ հունիսի սկզբին Խոակին Կապառոսի գլխավորած թիմը անցկացրեց նաև ընկերական հանդիպումներ, ոչ-ոքի 1։1 խաղալով աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հետ և 1։3 հաշվով զիջելով Շվեդիային։ Սեպտեմբերի սկզբին Հայաստանի հավաքականը ընտրական փուլի ևս երեք հանդիպում անցկացրեց։ Սեպտեմբերի 2-ին մերոնք Սկոպիեյում ոչ-ոքի 0։0 խաղացին Հյուսիսային Մակեդոնիայի հետ, իսկ երեք օր անց հյուրընկալվելիս 6։0 հաշվով զիջեցին աշխարհի քառակի չեմպիոն Գերմանիային։Սեպտեմբերին 8-ին էլ մեր հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 1։1 խաղաց Լիխտենշտեյնի հետ։

Վերջին երեք հանդիպումներում գրանցված անհաջող արդյունքները պատճառ հանդիսացան, որ Հայաստանի հավաքականը մեկ հորիզոնականով նահանջի դասակարգման աղյուսակում։ Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականն իր հերթաին նախորդ ամսվա համեմատ նահանջել է 2 հորիզոնականով և այժմ 74-րդն է։ Հիշեցնենք, որ մակեդոնացիները մասնակցել էին Եվրո-2020-ին և խմբային փուլում երեք խաղում կրելով նույնքան պարտություն դուրս մնացել հետագա պայքարից։ Դրանից հետո գլխավոր մարզիչ Անգելովսկին հեռացել էր զբաղեցրած պաշտոնից։ Նրան փոխարինել է Դրագոյա Միլևսին, որի գլխավորությամբ վեջին երեք հանդիպումներն ավարտվել էին ոչ-ոքի։ Գերմանիայի ազգային հավաքականը նախորդ հրապարակման համեմատ առաջադիմել է երկու տեղով և հիմա 16-րդ հորիզոնականում։ Լիխտենշտեյի ազգային թիմը նախորդ ամսվա համեմատ առաջադիմել է մեկ կետով հանգրվանելով 188-րդ հորիզոնականում։ Հոկտեմբերի 8-ին Հայաստանի ազգային հավաքականը 7-րդ հանդիպումը կանացկացնի աշխարհի առաջնության ընտրական փուլում Ռեյկյավիկում մրցելով Իսլանդիայի հետ։ Երեք օր անց էլ մեր հավաքականը Բուխատեստում ուժերը կչափի Ռումինիայի հետ։ Եվ ահա, նախորդ ամսվա համեմատ իսլանդացիները նահանջել են 7 հորիզոնականով և հիմա 60-րդն են։ Իսկ ահա Ռումինիաի հավաքականն առաջադիմել է 3 կետով տեղ զբաղեցնելով 45-րդ հորիզոնականում։

Ինչև, ԱՊՀ երկրների կտրվածքով Հայաստանի հավաքականն այս պահին երրորդն է։ Մերոնք զիջում են միայն Ռուսաստանին և Ուկրաինային։ Վերջինս 27-րդն է, իսկ ռուսները՝ 37-րդը։ Վրաստանի հավաքականը նախորդ ամսվա համեմատ նահանջել է 5 տեղով և հիմա 96-րդն է։ Տարածաշրջանի կտրվածքով ևս Հայաստանի հավաքականը երրորդն է։ Մեր գլխավոր թիմը զիջում է Թուրքիային և Իրանին։ Վերջինս վերջինս 22-րդ տեղում է, իսկ թուրքերը՝ 41-րդ։ Նախորդ ամսվա համեմատ Թուրքիան նահանջել է երեք հորիզոնականով, իսկ Իրանն առաջադիմել է 4 աստիճանով։ Ադրբեջանի հավաքականը շարունակում է անկում ապրել վարկանիշային աղյուսակում և այս պահին 117-րն է։ Նախորդ ամսվա համեմատ ադրբեջանցիները նահանջել են հինգ հորիզոնականով։ Ինչևէ ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակը շարունակում է գլխավորել Բելգիայի ազգային հավաքականը։ Բրազիլիայի հավաքականը երկրորդն է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Եվրոպայի փոխչեմպիոն Անգլիան։ Աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիան միայն չորրորդ հորիզոնականում է։ Եվրոպայի չեմպիոն իտալացիները՝ 5-րդն են։ 6-րդ տեղում Արգենտինան է, որին հաջորդում են Պորտուգալիան, Իսպանիան, Մեքսիկան և Դանիան։

Վերջինս աշխարհի առաջնության ընտրական փուլում ֆանտաստիկ արդյունք է գրացել։ 6 խաղում տոնելով նույնքան հաղթանակ այս հավաքականը վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը և գործնականում ապահովել է մասնակցությունն աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում։ Դանիան միակ հավաքականն է, որ ընտրական մրցաշարում ոչ մի գնդակ բաց չի թողել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում