Sunday, 12 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Ինչու պարտվեց «Ալաշկերտը» և ինչպես չխփվեց գոլը․․․

Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 0։1 հաշվով զիջեց Մոլդովայի չեմպիոն «Շերիֆին»։ Մեկնարկային րոպեներին թիմերն հայկական թիմն ուներ տարածքային առավելություն։ Խաղակեսի միջնամասում «Ալաշկերտն» ավելի սուր էր գրոհում, սակայն գրոհների վերջնամասում հստակություն չկար: Թիմերն ընդմիջման գնացին զրոյական ոչ-ոքի հաշվով: Երկրորդ կեսի մեկնարկում «Շերիֆն» ավելի արագ էր և կարողանում էր անհանգստացնել «Ալաշկերտի» դարպասապահ Դավիթ Յուրչենկոյին: «Ալաշկերտը» ապավինել էր հակագրոհներին: Խաղի 83-րդ րոպեին «Շերիֆն» առաջ անցավ հաշվի մեջ: Աչքի ընկավ Էնրիկե Լուվանորը: Խաղի մնացած մասում հայկական ակումբին չհաջողվեց հետ բերել կորցրածը: Ասել, որ «Ալաշկերտը» վատ ֆուտբոլ ցուցադրեց և արժանի էր պարտության, ճիշտ չի լինի։ Հայկական ակումբը կարող էր նաև հաղթել, բայց․․․։ Այո, մրցակցի կազմն ավելի ուժեղ էր, բայց թիմային՝ կոմբինացիոն խաղը չէր ստացվում։ Ավելին, «Շերիֆի» ֆուտբոլիստները մի քանի անգամ սխալվեցին սեփական կիսադաշտում, իսկ խաղի վերջնամասում նկատվում էր հոգնածություն։ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչը կարող էր օգտագործել մրցակցի թույլ կողմերը, որը սակայն չկարողացավ անել։

Կիսապաշտպանության ձախ եզրը թե առաջին և թե երկրորդ կեսում բավական պասիվ էր։ Փոխարինման դուրս եկած Աղվան Պապիկյանը, որը նոր է ապաքինվել վնասվածքից ֆունկցիոնալ առումով պատրաստ չէր։ Կրկին փոխարինման դուրս եկավ Նիկիտա Տանկովը, որն այս անգամ չօգտագործեց 100 տոկոսանոց գոլային պահը։ Առջևի գծում, և մասնավորապես ձախ աջ եզրում տպավորիչ հանդիպում անցկացրեց Դավիդ Դավիդյանը։ Կրկին որակյալ խաղ ցուցադրեց նաև աջ եզրում խորիքց խաղացող Կուելիոն։ Բարձրության վրա էր նաև «Ալաշկերտի» միջին գիծը։ Անդրադառնանք թերևս ամենաթույլ խաղային օղակին՝ հարձակման կենտրոնին։ Երեկվա խաղում կրկին մեկնարկային կազմում էր պորտուգալացի հարձակվող Էմբալոն։ Երկրորդ խաղում անընդմեջ այս ֆուտբոլիստը ըստ էության ոչինչ չի անում։ Նման հարձակվողով Չեմպիոնների լիգայում ուղղակի չի կարելի խաղալ։ Նշենք, որ ըստ Տրանսֆերմարկետ պարբերականի այս հարձակվողի տրանսֆերային արժեքն այս պահին ընդամենը 75 հազար եվրո է։ Առավելագույն արժեքն էլ կազմել է 150 հազար եվրո։ Կարծում ենք պարզից էլ պարզ է, որ 75 հազարանոց պորտուգալացի հարձակվողը ուղղակի չէր կարող լավը լինել։ Իսկ թե ինչու է նա հայտնվել «Ալաշկերտում» և խաղում մեկնարկային կազմում դժվար է ասել։ Նույն գոտում խաղացող Ալեքսանդր Գլիշիչը, այո չի փայլում, բայց նրա գործողություններում նկատվում է միտք։ Գլիշիչը ի տարբերություն Էմբալոյի պայքարում է և անհամեմատ ավելի սուր է գործում։ Հատկապես հարձակման գծում և կիսապաշտպանության ձախ եզրում շտկումներ կատարելու դեպքում «Ալաշկերտը» կարող է պատասխան խաղում ետ բերել կորցրածը և պայքարել որակավորման երրորդ փուլի ուղեգրի համար։

«Շերիֆը» հաղթահարելի մրցակից է, ավելի խելամիտ և սուր խաղալու պարագայում կարելի է երկու գնդակ խփել։ «Պարտությունը կապում եմ նրա հետ, որ մրցակիցը մեզնից ավելի հաջողակ գտնվեց։ Նրանք մեզնից լավ չխաղացին, մեզնից շատ պահեր չստեղծեցին, այլև՝ հակառակը։ Զիջեցինք գրոհները իրացնելու հարցում։ Գիտենք, որ «Շերիֆը» տանը ավելի ագրեսիվ է խաղում։ Երկրպագուներն էլ նրանց առաջ են մղելու։ Պիտի ճիշտ տակտիկա ընտրենք ու կտեսնենք։ Իհարկե, գնալու ենք այնտեղ հաղթանակի հետևից»,- խաղից հետո ասել է «Ալաշկերտի» գլծավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը։ Վերջինս խոսելով մրցակցի հաջողակ լինելու մասին այնուամենայնիվ փաստում է, որ հաջողության հասնելու համար անհրաժեշտ է ճիշտ մարտավարություն։ «Ալաշկերտն» ունի հնարավորություն ապացուցելու, որ արժանի է խաղալու Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում։

«Ալաշկերտն» ունի պոտենցիալ հաղթելու «Շերիֆին» և պարտավոր է այն գործի դնել։ Պատասխան հանդիպումը կայանալու է հուլիսի 28-ին՝ Տիրասպոլում։ Այս ընթացքում Գրիգորյանը պարտավոր է կատարել սխալների ուղղում։ Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի արգելքը հաղթահարելու դեպքում «Ալաշկերտը» կմրցի «Ցրվենա Զվեզդա»-«Կայրաթ» զույգի հաղթողի հետ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում