Monday, 13 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Եվրո-2020․ Անգլիայի պարադոքսալ հաղթանակը ենթախմբում

Եվրո-2020-ում երեկ կայացան D խմբի վերջին տուրի հանդիպումները:Խորվաթիայի ընտրանին, որը դեռևս պահպանում էր հաջորդ փուլ դուրս գալու շանսերը, մրցեց Շոտլանդիայի հետ և առավելության հասավ 3:1 հաշվով: Լոնդոնում Անգլիայի ընտրանին ուժերը չափեց Չեխիայի հավաքականի հետ և առավելության հասավ նվազագույն հաշվով: 12-րդ րոպեին Ստերլինգի միակ գնդակը հաղթական էր անգլիացիների համար:D խմբից առաջին տեղով 1/8 եզրափակիչ դուրս եկավ Անգլիայի ընտրանին: Երկրորդ տեղը զբաղեցրեց Խորվաթիայի ընտրանին, նույնքան միավոր ունի նաև Չեխիան, սակայն խփած և բաց թողած գնդակների տարբերությամբ հաջորդ փուլի ուղեգիր նվաճեց Խորվաթիան: Շոտլանդիան 1 միավորով վերջինն է: Այո մրցաշարի ֆավորիտների շարքում դասվող Անգլիան հաղթող դարձավ ենթախմբում, բայց․․․։ Այս հավաքականը գրանցեց մի քանի ցուցանիշ, որոնք ինչ-որ տեղ նաև պարադոքսալ են։ Նախ Անգլիայի հավաքականը Եվրոպայի առաջնության պատմության ամենաանարդյունավետ թիմն է, որը խմբային փուլի արգելքը հաղթահարում է առաջին տեղով: Մասնավորապես Խմբային փուլի 3 տուրերում Գարեթ Սաութգեյթի գլխավորած թիմը խփել է ընդամենը 2 գոլ: Հիշեցնենք, որ առաջին տուրում այս հավաքականը 1։0 հաշվով հաղթել էր Խորվաթիային, այնուհետև ոչ-ոքի 0։0 խաղացել Շոտլանդիայի հետ։

Եվ մեկ ուշագրավ վիճակագրություն։ Երեկվա հանդիպումից առաջ Անգլիայի հավաքականի հարձակման առաջատար Հարի Քեյնը մասնակցել էր Խորվաթիայի և Շոտլանդիայի հետ հանդիսպումներին, սակայն լինելով կենտրոնական հարձակվող՝ ոչ մի հարված չէր կատարել մրցակցի դարպասին խաղադաշտում անցկացրած ընդհանուր 156 րոպեի ընթացքում: Առաջին տուրի շրջանակում Խորվաթիայի հավաքականի դեմ խաղին Քեյնը խաղադաշտում անցկացրել էր 82 րոպե:Այս երկու հանդիպումների ընթացքում Քեյնը մրցակցի դարպասի ուղղությամբ կատարել էր 3 հարված, որոնցից մեկը՝ խորվաթների, երկուսը՝ շոտլանդացիների դեմ խաղում: Վիճակագրությունն ինչ խոսք մտահոգիչ է։ Նշենք նաև, որ Անգլիան գրավիչ ֆուտբոլ չէր ցուցադրել նաև Խորվաթիայի և Շոտլանդիայի դեմ մրցավեճերում։ Զարմանալի է թերևս, որ բուքմեյքերներն այս հավաքականին դասում են մրցաշարի հաղթողի հիմնական հավակնորդների թվում։ Կարծում ենք ակնհայտ է, որ Անգլիայի հավաքականում կան խնդիրներ, որոնք հնարավոր չի լինի շտկել ընթացիկ մրցաշարի ընթացքում։ Վերլուծելով առաջատարների մինչ այս անցկացրած հանդիպումները կարող ենք ասել, որ կան երկու հավաքականներ որոնք 100 տոկոսանոց արդյունք գրանցելուց զատ աչքի ընկան նաև որակյալ խաղով։ Խոսքը վերաբերվում է Իտալիային և Բելգիային։ Ի տարբերություն բելգիացիների, իտալացիներն այս առաջնությունում ընդհանրապես գնդակ չեն ընդունել։ Բելգիան բաց է թողել մեկ գնդակ երկրորդ տուրի Դանիայի հետ մրցավեճում։

Ինչ-խոսք Բելգիան ունի նաև ավելի ուժեղ կազմ, բայց իտալացիները ապավինելով թիմային խաղին, կարծում ենք տակտիկական առումով առավելություն ունեն։ Բելիգիայում որոշակի խնդիրներ նկատվում են գրոհների զարգացման ժամանակ։ Ավելի ստույգ խաղը կառուցվում է մասնավորապես կենտրոնական հարձակվող Ռոմելու Լուկակուի միջոցով։ Այո, Լուկակուն այս առաջնության լավագույն հարձակվողներից է և հասցրել է արդեն խփել երեք գնդակ։ Մրցակցի պաշտպանների կողմից նրանց չեզոքացնելու պարագայում սակայն կարծում ենք Բելգիան խնդիրներ կունենա։ Որոշակի վերապահումով կարող ենք ասել, որ այս առաջնությունում անթերի ֆուտբոլ է ցուցադրում միայն Իտալիան։ Անդրադառնանք նաև, բուքմեյքերների կողմից գլխավոր ֆավորիտ համարվող Ֆրանսիային։ Այս հավաքականն առաջին տուրում 1։0 հաշվով հաղթեց Գերմանիային։ Հաղթեց ինքնագոլի արդյունքում։ Երկրորդ տուրում ֆրանսիացիները 1։1 խաղացին խմբի ետնապահ Հունգարիայի հետ։ Ստացվում է երկու հանդիպումներում աշխարհի գործող չեմպիոնը դե ֆակտո խփել է ընդամենը մեկ գնդակ։ Հաշվի առնելով, որ այս հավաքականում են խաղում Կիլիան Մբապեի կամ Քարիմ Բենզեմայի պես հարձակվողներ, գրանցված արդյունքն ուղղակի խայտառակ է։ Եվ ընդհանրապես Ֆրանսիան այս առաջնությունում ամենաուժեղ կազմն ունի։ Այսօր ժամը 23-ին Ֆրանսիայի հավաքականը խմբային փուլի վերջին հանդիպումը կանցկացնի մրցելով Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիայի հետ։ Վերջինս պարտության դեպքում հնարավոր է դուրս մնա հետագա պայքարից։

Այս խմբում ընդգրկված Գերմանիայի հավաքականն էլ այսօր կմրցի Հունգարիայի հետ։ Երկրորդ տուրում գերմանացիները 4։2 հաշվով առավելության էին հասել պորտուգալացիների նկատմամբ։ Չնայած առաջին տուրում կրած պարտության՝ Գերմանիան մեծ հաշվով ցուցադրում է դինամիկ ֆուտբոլ։ Այո, որոշակի խնդիրներ կան պաշտպանությունում, բայց ընդհանուր առմամբ այս հավաքականին կարելի է դասել հաղթողի կոչման իրական հավակնորդների շարքում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում