Thursday, 09 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Ինչ սպասել Խոակին Կապառոսի թիմից աշխարհի առաջնության ընտրական փուլում

Մոտ երկու ամսից՝ մարտի 25-ին, ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը պայքարը կսկսի 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած վիճակահանության արդյունքում մեր հավաքականը ընդգրկվել է J ենթախմբում Գերմանիայի, Ռումինիայի, Իսլանդիայի, Հյուսիսային Մակեդոնիայի և Լիխտենշտեյնի հետ միասին։ Մեր հավաքականի առաջ պաշտոնապես խնդիր չի դրվել պայքարելու եզրափակիչ փուլի ուղեգրի համար։ Թե՛ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, թե՛ ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հայտարարել են, որ մեր գլխավոր թիմը պայքարելու է յուրաքանչյուր խաղում հաղթելու համար։

Երկրպագուների շրջանում, սակայն, շատ է խոսվում ՀՀ հավաքականի հնարավորությունների մասին։ Ի՞նչ սպասել Խոակին Կապառոսի թիմից և իրականում ինչպե՞ս գնահատել մեր ենթախումբն ու մրցակիցներին։ Այո, Հայաստանը բարդ ենթախմբում է, բայց ասել, որ վիճակահանությունը հաջող չէ մեզ համար, բոլորովին ճիշտ չի լինի։ Օրինակ՝ հարևան Վրաստանի հավաքականն ընդգրկվել է B խմբում Իսպանիայի, Շվեդիայի, Հունաստանի և Կոսովոյի հետ միասին։ Այստեղ ընդգծված ֆավորիտներ են Իսպանիան և Շվեդիան, և երկրորդ հորիզոնականի հույսեր ունենալն ուղղակի անիմաստ է։ Ի տարբերություն B խմբի՝ մեր ենթախմբում կա միայն մեկ ընդգծված ֆավորիտ՝ ի դեմս Գերմանիայի հավաքականի։ Նույն Ռումինիայի կամ Իսլանդիայի հետ, այնուամենայնիվ, հնարավոր է պայքարել։

Ազգերի լիգայի խաղարկության վերջին խաղում հաղթեցինք Հյուսիսային Մակեդոնիային։ Վերջինիս հաղթել էինք նաև Ազգերի լիգայի խաղարկության նախավերջին խաղարկությունում՝ Երևանում առավելության հասնելով խոշոր՝ 4։0 հաշվով։ Վերլուծության միջոցով փորձենք ավելի մանրամասն հասկանալ խմբում ձևավորված պատկերը։ Նախքան վիճակահանությունը հավաքականները բաշխված էին 6 զամբյուղներում։ Առաջին զամբյուղում տեղ էին գտել Բելգիայի, Ֆրանսիայի, Անգլիայի, Պորտուգալիայի, Իսպանիայի, Իտալիայի, Խորվաթիայի, Դանիայի, Գերմանիայի, Հոլանդիայի ազգային թիմերը։ Առաջին զամբյուղի հավաքականներից առավել հարմար մրցակիցներ կարելի էր համարել Դանիային և Պորտուգալիային։ Այս հավաքականների հետ ընտրական մրցաշարերում մեր հավաքականը բազմիցս հանդիպել է։ Ավելին, Դանիային Կոպենհագենում հաղթել ենք 4։0 հաշվով։ Գերմանիայի հավաքականի հետ Հայաստանի հավաքականը մրցել է երեք անգամ և բոլոր դեպքերում պարտվել խոշոր հաշվով։ 1998 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում մերոնք գերմանացիներին Երևանում զիջել էին 1։5, իսկ հյուրընկալվելիս՝ 4։0 հաշվով։ 2014 թվականին էլ մեր հավաքականը Գերմանիային զիջեց արդեն 1։6 հաշվով։ Փաստենք, որ առաջին զամբյուղից մեզ բաժին հասավ ամենաբարդ մրցակիցներից մեկը։

Երկրորդ զամբյուղում էին Շվեյցարիան, Ուելսը, Լեհաստանը, Շվեդիան, Ավստրիան, Ուկրաինան, Սերբիան, Թուրքիան, Սլովակիան և Ռումինիան։ Հայաստանի համար առավել հարմար մրցակիցներ համարվում էին Սլովակիան, Սերբիան և Ռումինիան։ Հետևաբար այս զամբուղից մեզ բաժին է հասել հարմար մրցակիցներից մեկը։

Երրորդ զամբյուղում ընդգրկված էին Ռուսաստանը, Իռլանդիան, Չեխիան, Նորվեգիան, Հյուսիսային Իռլանդիան, Հունգարիան, Իսլանդիան, Շոտլանդիան, Հունաստանն ու Ֆինլանդիան։ Հաշվի առնելով վերջին շրջանում նշված հավաքականների գրանցած արդյունքները՝ հարմար մրցակիցներ էին Նորվեգիան, Շոտլանդիան և Հյուսիսային Իռլանդիան։ Իսլանդիայի ընտրանին վերջին տարիներին լուրջ առաջընթաց է գրանցել՝ ձեռնոց նետելով թոփ հավաքականներին։ Ամեն դեպքում ընդունենք, որ երրորդ զամբյուղից կարող էր բաժին հասնել ավելի ուժեղ հավաքական, ինչպիսին, օրինակ, Ռուսաստանն է։

Չորրորդ զամբյուղում տեղ էին գտել Բոսնիա և Հերցեգովինան, Բելառուսը, Մոնտենեգրոն, Հյուսիսային Մակեդոնիան, Ալբանիան, Բուլղարիան, Իսրայելը, Սլովենիան, Լյուքսեմբուրգը, Վրաստանը։ Ընտրական մրցաշարերում նշված հավաքականներից Հայաստանը չի մրցել Սլովենիայի, Իսրայելի և Լյուքսեմբուրգի հետ։ Մյուս բոլոր հավաքականների հետ մերոնք հանդիպել են և գրանցել դրական արդյունքներ։ Այս թիմերից առավել հարմար մրցակիցներ էին թերևս Լյուքսեմբուրգը, Բելառուսն ու նույն Հյուսիսային Մակեդոնիան։

Եվ վերջապես 6-րդ՝ ամենաթույլ զամբյուղում են Մալթան, Լիխտենշտեյնը, Մոլդովան, Ջիբրալթարը և Սան Մարինոն։ Պաշտոնական մրցաշարերում Հայաստանի հավաքականը չի մրցել Սան Մարինոյի և Մոլդովայի հետ։ Բացառված չէր, որ այս թիմերից և ոչ մեկը մերոնց մրցակից բաժին չհասներ։ Դա կլինի այն դեպքում, երբ Հայաստանի հավաքականն ընդգրկվեր 5 հավաքականներից բաղկացած ենթախմբում։ Լիխտենշտեյնի հետ Հայաստանի հավաքականը ընդգրկված է եղել 2018 թվականի Ազգերի լիգայի խաղարկությունում, ինչպես նաև 2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում։ Առաջին դեպքում մերոնք Լիխտենշտեյնին Երևանում հաղթել էին 2։1 հաշվով, իսկ հյուրընկալվելիս ոչ-ոքի՝ 2։2 խաղացել։ Ընտրական փուլում Երևանում 3։0 հաշվով առավելության հասնելուց հետո էլ արտագնա մրցավեճում կրկին մեկ միավոր վաստակեցին՝ հանդիպումն ավարտելով 1։1 հաշվով։ Հարկ ենք համարում ընդգծել, որ նման հավաքականի հետ առաջիկա հանդիպումներում միավորներ կորցնելն ուղղակի անթույլատրելի է։

Ամփոփելով վիճակահանության արդյունքը՝ նշենք նաև, որ Հայաստանի հավաքականը տեսական հնարավորություն ունի երկրորդ հորիզոնականի համար պայքարելու։ Ազգերի լիգայի վերջին խաղարկությունում մերոնց տպավորիչ ելույթն այնուամենայնիվ հույսեր ներշնչում է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում