Sunday, 19 05 2024
23:30
Ռուսաստանը հետևում է Իրանի նախագահի ուղղաթիռի ուղևորների ճակատագրի մասին տեղեկատվությանը
23:15
Խամենեին հույս է հայտնել, որ Ռայիսին և նրան ուղեկցողները ողջ են
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
22:45
Թուրքիան օգնություն է առաջարկել Իրանին
Հայաստանը փրկարարարական աշխատանքներին աջակցելու պատրաստակամություն է հայտնել Իրանին
Վա բանկ են գնում. եթե շարժումը հաջողության չհասնի, կարող են դիմել սադրանքի
Այլ տնտեսությունների ուժը պետք է բերել Հայաստան. այստեղ եմ նպաստելու այդ ծրագրերին
21:45
Իրանի փրկարարները պարզել են նախագահ Ռայիսիի ուղղաթիռի գտնվելու վայրը
Էբրահիմ Ռայիսին մայիսի 19-ին պետք է այցելեր Հայաստան
Ադրբեջանին տարածաշրջանի լիդերի դեր տվել է Մոսկվան
Ադրբեջանը ռուսաստանյան տարածք է
Ալիևի հայտարարությունը՝ Ռայիսիի հետ տեղի ունեցած դեպքի վերաբերյալ
Ուզում եմ Հայկ Մարությանին ու իր կուսակցությանը դիմել․ Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը Կիրանց է վերադառնում
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի աշխատակիցները պարգևատրվել են
19:30
Կենտրոնական Ասիայում ահաբեկչության ռիսկեր կան. Տոկաև
19:15
Իրանի նախագահի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է
19:00
Իրանի նախագահի ուղղաթիռի որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են
18:45
Ռուս-աֆղանական առևտրաշրջանառությունը աճել է 500%-ով
18:30
Նախագահի ուղեկիցների հետ կապ է եղել, սակայն այն ավելի ուշ ընդհատվել է․ Իրանի ՆԳ նախարար
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վիեննայում
Էրդողանը փորձում է միաժամանակ չորս աթոռի վրա նստել. պոկեր խաղացող է
17:50
Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել
Հոգևորականի քաղաքական հայտը քաղաքական համակարգի վախճանի նշան է
Գազայում հարյուրավոր մարդիկ չեն կարողանում բուժման մեկնել Իսրայելի կողմից երկու անցակետի փակման պատճառով. ԶԼՄ
ԱՄՆ-ն պատրաստ է ավարտին հասցնել ՀՀ-ում ռուսական անվտանգության համակարգի կոլապսը
Հայկական «Իրան-նամեի» երկրորդ փորձությունը
Մեկնարկել են սեղանի թենիսի մրցումները

Նիկոլ Փաշինյանի «անսպասելի» գրառումը

Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ի առավոտյան գրառում է արել իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում, որը վերաբերում է Հայաստանի հանրապետության ժողովրդի ազգային արժեքներին, ըստ իր շարադրման: Փաշինյանը թվարկում է այդ արժեքները, եւ այդ շարքում՝ Հայաստանի հանրապետության պետականության, անկախության, ինքնիշխանության հետ մեկտեղ թվարկում. «Հայաստանի պատմությունը, հայ ժողովրդի բանահյուսությունը. էպոսը, հավատալիքները, լեգենդները, առասպելները: Հայոց լեզուն և գրերը, հայ գրականությունը, ներառյալ թարգմանական գրականությունը, գիտելիքը, գիտությունը: Համահայկական ներուժը, հայկական սփյուռքը: Հայրենիքը, ընտանիքը, անհատը: Հայ առաքելական սուրբ եկեղեցին, Հայ կաթողիկե եկեղեցին, Հայ ավետարանական եկեղեցին. քրիստոնեությունը»: Շարքն իհարկե ավելի երկար է, ներատռում է մի շարք  այլ կատեգորիաներ:

Մեջբերածս հատվածը ուշադրության է արժանի նրանով, որ Փաշինյանը փաստացի շոշափում է ավելի վաղ իր իսկ «կոնցեպտով» տարանջատվելիք «իրական» եւ «պատմական» Հայաստանի հասկացությունները, փաստացի մեկտեղելով դրանք: Այդպիսին է գոնե առաջին տպավորությունը, քանի որ Նիկոլ Փաշինյանի հատկկապես վերջիին շրջանի հրապարակային ելույթներում վերը մեջբերված եւ շարադրված հանգամանքները շեշտադրվել են այսպես ասած հակադիր, հակոտնյա տրամաբանությամբ, մեկը մյուսին՝ կամ այսպես ասենք՝ «իրական Հայաստանին» բաց տեքստով կամ լատենտ հակադրման «հայեցակարգով»: Ըստ այդմ, ի՞նչն է պատճառը, որ վարչապետ Փաշինյանը որոշել է մայիսի 8-ի առավոտյան դրանք կարգել մեկ շարքում: Այն, որ դա պարզապես զգայական, պատահական որոշում չէ, կասկածից վեր է:

Բայց՝ ի՞նչ է որոշման մոտիվը: Արդյո՞ք փողոցում ծավալվող շարժումը եւ դրա հանդեպ տեղեկատվա-քարոզչական պայքարը, որ փորձում է մղել Նիկոլ Փաշինյանը: Նա արձանագրել է, որ շարժումը նախկինների կամ ռուսական հետքի հետ ասոցացնելը չի տալիս բավարար արդյունք, հետեւաբար պետք է փորձել որոշակի դիրքորոշումներով չեզոքացնել իր հանդեպ ընդդիմախոսության ու քննադատության որոշակի «հենակետե՞ր»: Թե՞ Նիկոլ Փաշինյանը գրառումով փորձում է ազդակ հղել, որ, չնայած մի կողմից շարժման հետ մղվող փոխադարձ  տեղեկատվա-քարոզչական կոշտ պայքարին՝ ինքը պատրաստ է հարկկ եղած դեպքում նաեւ հաղորդակցության: Թե՞ Նիկոլ Փաշինյանը, ժամանակակից «սոցցանցային լեզվով» ասած՝ իր  գրառումով «տրոլինգ» է անում:

Հատկանշական է, որ նա գրառումն անում է նախօրեին իր տված մեծ ասուլիսից հետո, որն անկասկած բավականին արագ պատրաստված ասուլիս էր՝ հետեւաբար «օպերատիվ անհրաժեշտություն» ենթադրող, եւ վերջին ամիսների իր հռետորաբանության ֆոնին «անսպասելի» շեշտադրումներով գրառումն անում է Մոսկվա մեկնելուց առաջ: Նա մայիսի 8-ին ՌԴ մայրաքաղաքում մասնակցելու է ԵՏՄ հոբելյանական վեհաժողովին՝ նախագահելու է այնտեղ, որպես ԵՏՄ նախագահող երկրի ղեկավար, եւ հանդիպում է ունենալու ՌԴ նախագահ Պուտինի հետ: Թե ռուսական կողմը, թե Երեւանը հայտարարեցին դրանից առաջ, որ հանդիպման ընթացքում կքննարկվեն հայ-ռուսական հարաբերության շրջանակում կուտակված բոլոր խնդիրները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում