Monday, 29 06 2026
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը
Խախտումների պատճառով կասեցվել է «ԲՈՆԱՊ»-ի արտադրական գործունեությունը
Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»
Սիրո Ամիրխանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները
12:50
Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվել
12:30
Չինաստանի հարավ-արևմուտքում երկրաշարժի հետևանքով 13 մարդ է տուժել
12:20
ԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել
12:10
Մակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվին
Ղազախստանը մարտավար-զորաշարային միջոցառումներ է իրականացնում և բանակը բերում մարտական բարձր պատրաստության
11:50
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1450-ի. փրկարարական աշխատանքները շարունակվում են
Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հազվագյուտ կրիտիկական հանքանյութերի ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները
11:30
Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին. կան տասնյակ զոհեր
Փամբակ գետում հայտնաբերվել է հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին
Ուկրաինայի հետ բանակցությունները կարող են անցկացվել Մինսկում. Պուտին
2000-ականների փորձը շատ վատն էր․ վթարային շենքերը պետք է տեսնենք քանդված․ Ավինյան
10:50
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են դադարեցնել հարվածները և հանդիպում անցկացնել Կատարում. Axios
Երևանցիների ընդհանուր շահը չի կարող ստորադասվել որևէ մեկի՝ 1998-ին արդեն հոտած պայմանագրին․ Ավինյան
10:30
Մունդիալ-2026. Կանադան հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանուն
Երևանի փողոցներն լայնանալու հնարավորություն չունեն․ Ավինյանը՝ շինաշխատանքների և խցանումների մասին
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի՝ «Հայոց ցեղասպանության» վերաբերյալ որոշումը
Team Telecom – Azer Telecom գործարքը ՀՀ համար պարունակում է և՛ ռիսկեր, և՛ հնարավորություններ

Էրդողանի ակնկալիքը Ալմաթիից, եւ Երեւանի ինտրիգը

Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հնարավորինս շուտ ստորագրեն խաղաղության համաձայնագիրը, որպեսզի ռեգիոնում հաստատվի կայունություն: Նա ակնկալել է, որ Ալմաթիի հանդիպմանը, որ լինելու է արտգործնախարարների մակարդակով, Երեւանն ու Բաքուն կգրանցեն առաջընթաց: Հայաստանի արտգործնախարար Միրզոյանը Հունգարիա այցի ընթացքում հույս էր հայտնել, որ հնարավոր կլինի Ալմաթիում գրանցել առաջընթաց եւ պարտավորությունները ամրագրել գրավոր: Արդյո՞ք նույնն են Անկարայից հնչող առաջընթացի ակնկալիքը, եւ Արարատ Միրզոյանի բարձրաձայնած առաջւթացի ակնկալիքը:

Եթե դրանք նույնն են, ապա թերեւս պետք է ենթադրել, որ խոսքը Բաքվի պայմանները ընդունելու մասին է: Հետեւաբար, պետք է ենթադրել, որ Երեւանի ակնկալած առաջընթացը պետք է լինի ոչ թե դա, այլ հավասարակշռված համաձայնությունների կայացումը: Բայց, կարծես թե գոնե առայժմ Բաքուն որեւէ կերպ չի դրսեւորում հավասարակշռված գործընթացի պատրաստ լինելու, ցանկություն ունենալու նշաններ:

Էրդողանի հայտարարությունը սակայն ավելի շուտ գուցե ուղղված է Ռուսաստանին, ու հատկանշական է, որ հնչում է այն օրը, երբ Մոսկվայում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԵՏՄ հովելյանական վեհաժողովը նախագահելու, նաեւ ՌԴ նախագահ Պուտինի հետ հանդիպելու համար: Էրդդողանը գուցե ակնկալում է, որ Պուտի՞նը Հայաստանի վարչապետին մղի ալմաթիում արագ համաձայնության: Բայց, արդյո՞ք Պուտինն ունի դրա շահագրգռությունը, եթե նկատի ունենանք այն, որ ռուս-թուրքական անհամաձայնություններն են կարծես թե բավականին «կայուն», ինչի հետեւանքով Պուտինը հետաձգում է Թուրքիա կատարելիք այցը ամիսներ:

Մոսկվան ԱԳՆ մակարդակով ողջունել է Ալմաթիի հանդիպումը, ի տարբերություն օրինակ ապրիլի 19-ի սահմանային հայտարարության: Մոսկվան, ի դեպ՝ նաեւ Ֆրանսիան առ այսօր ըստ էության չեն անդրադարձել եւ առավել եւս չեն ողջունել այդ հայտարարությունը: Եթե Մոսկվան ողջունում է Ալմաթիի հանդիպումը, ապա պետք է ենթադրել, որ այնտեղ պատկերացնում է այլ տրամաբանություն, քան ապրիլի 19-ի հայտարարությունը: Իսկ ապրիլի 19-ը Թուրքիան ողջունել է առաջիններից մեկը: Հետեւաբար, արդյո՞ք Ռուսաստանն Ալմաթիից ակնկալում է մի բան, Թուրքիան՝ այլ: Իսկապես ինտրիգ է, հատկապես հաշվի առնելով նաեւ Ալմաթիի շեմին Հայաստանի ներքաղաքական ինտրիգը՝ մայիսի 9-ին Երեւան է մտնելու Բագրատ սրբազաննի առաջնորդած շարժումը, իր բավականին հնչեղ եւ թափանցիկ հավակնություններով: Ինչ պատկեր կլինի մայիսի 9-ին Երեւանում, զգալիորեն կպայմանավորի նաեւ «եղանակը» Ալմաթիում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում