Monday, 22 06 2026
Մոսկվայի սպառնալիքը կոնկրետ և հասցեական է
Թբիլիսիի մետրոյում ռելսերի վրա ընկնելու հետևանքով երիտասարդ կին է մահացել
«Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան
07:30
Մերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը

Բաքվի «իսրայելական մնջախաղի թատրոնը»

Իսրայելի արտաքին գործերի նախարարության քաղաքական տնօրեն Ալիզա Բին-Նունը սոցիալական X (նախկին Թվիթեր) ցանցում հետեւյալ բովանդակությամբ գրառում է կատարել.,,Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ դեսպան Էլչին Ամիրբեկովի հետ բարեկամական հանդիպում ունեցանք: Քննարկումների ընթացքում շոշափվել են երկկողմ հիմնական եւ տարածաշրջանային հարցեր, ինչպես նաեւ հատուկ ուշադրություն է դարձվել Հարավային Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում ընթացիկ իրադարձություններին,,:

Ե՞րբ է նման «բարեկամական հանդիպում»  կայացել՝ հայտնի չէ: Ադրբեջանի նախագահի եւ ԱԳՆ մամուլի ծառայությունն այդ մասին հաղորդագրություն չի տարածել, ոչ էլ Էլչին Ամիրբեկովն է գոնե սոցցանցային գրառմամբ տեղեկացրել: Եթե գնահատելու լինենք արարողակարգի տեսանկյունից, ապա Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչն Իսրայելում պետք է արժանանար առնվազն վարչապետ Նաթանյահուի արտաքին քաղաքական հարցերով խորհրդականի ընդունելությանը: Արտաքին գործերի նախարարության կայքում «քաղաքական տնօրենի» առանձին պաշտոն նշված չէ:

Ի՞նչ մակարդակի իսրայելա-ադրբեջանական քննարկումների մասին է խոսքը՝ դժվար է կողմնորոշվել: Համենայն դեպս, Իսրայելի ԱԳՆ ներկայացուցչի գրառման մեջ խոսք չկա Ադրբեջանի նախագահի անունից Իսրայելի վարչապետին որեւէ ուղերձ փոխանցելու մասին: Տպավորություն է, որ Իլհամ Ալիեւի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչը հրեական պետություն է մեկնել Թուրքիայի կողմից Իսրայելի նկատմամբ առեւտրական «էմբարգո» սահմանելու կապակցությամբ ստեղծված իրավիճակի եւ Պաղեստինի պետության ճանաչման վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ վերջին հայտարարության շուրջ «պարզաբանումներ տալու» համար:

Անցյալ նոյեմբերից ի վեր Ադրբեջանը պարտաճանաչ մասնակցում է Պաղեստինի հարցով Իսլամական համագործակցության կազմակերպության նախարարական խորհրդաժողովներին եւ մշտապես սատարում իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը «երկու պետություն, երկու ազգային տարածք» սկզբունքով կարգավորմանը: Ադրբեջանը ճանաչել է Պաղեստինը եւ նրա հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել: Անցած տարիներին դա չի խանգարել, որ Ադրբեջանը եւ Իսրայելը սերտ համագործակցեն մի շարք, այդ թվում առաջին հերթին՝ ռազմական եւ տեխնոլոգիական ոլորտներում:

Այսօր իրավիճակ է փոխվել: Թուրքիան ոչ միայն առեւտրական «էմբարգո» է սահմանել, այլեւ մտադիր է միանալ Իսրայելի դեմ Հարավ-աֆրիկյան հանրապետության՝ Միջազգային քրեական դատարան ներկայացրած, հայցին: Անկարայի այդ կեցվածքը չի կարող չանդրադառնալ իսրայելա-ադրբեջանական հարաբերություններին: Իսրայելն այս փուլում կենտրոնացած է սեփական խնդիրների կարգավորման վրա եւ հազիվ թե Հարավային Կովկասի «ընթացիկ իրադարձությունների» հարցում կարող է առանձնակի դերակատարություն ունենալ:

Բաքուն, երեւում է, Իսրայելի հետ ապագա հարաբերությունների հարցում անցնում է «մնջախաղի թատրոնի» ռեժիմի. բացահայտ սատարել Թուրքիային՝ կնշանակի խաթարել հրեական պետության հետ բազմամյա համագործակցությունը, աջակցել վարչապետ Նաթանյահուին՝ ենթադրում է հակադրվել ոչ միայն Թուրքիային, այլեւ Իրանին եւ արաբական աշխարհի միանգամից մի քանի երկների: Իսրայելում բավական ներկայանալի շրջանակ կա, որ կազմավորվել է Բաքվից ներգաղթած մի քանի գործիչների շուրջ: Նրանք լուրջ կապեր ունեն Իլհամ Ալիեւի հետ: Հայտնի է նաեւ այս փուլում Նաթանյահուի ամենաեռանդուն քննադատներից «Մեր տուն Իսրայել» կուսակցության առաջնորդ Լիբերմանի եւ Իլհամ Ալիեւի անձնական մտերմությունը:

Արդյոք Նաթանյահուն, որ չափազանց բարդ վիճակում է հայտնվել, ունի՞ Իլհամ Ալիեւի աջակցության կարիքը: Բաքուն կարո՞ղ է Էրդողանի եւ Նաթանյահուի անձնական հակամարտության միջնորդություն ստանձնել: Հայտնի է, որ Իսրայելը «խելացի գյուղերի» ծրագիր է իրականացնում քառասունչորսօրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողությանն անցած՝ արաքսամերձ տարածքներում: Էլչին Ամերբեկովի իսրայելական ուղեւորության մասին հայտնի է դարձել Իրանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում նախապատրաստելու տեղեկատվությանը գրեթե զուգահեռ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում