Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Սարգիս Ադամյանը դարձել է դուբլի հեղինակ Եվրոպայի լիգայի խաղում:
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի երրորդ տուրի շրջանակում գերմանական «Հոֆենհայմը» մրցեց «Սլովան Լիբերեցի» հետ: «Հոֆենհայմին» հաջողվեց հաղթանակ տոնել խոշոր` 5:0 հաշվով:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմի» մեկնարկային կազմում չէր, սակայն փոխարինման դուրս եկավ 61-րդ րոպեին և 15 րոպեների ընթացքում դարձավ դուբլի հեղինակ: