Monday, 13 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Սերբերը միշտ ձեր կողքին են, իմ Հայաստան. Երբ զորակցում են ոչ միայն հայ հայտնի մարզիկները

Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի վերաբերյալ հայտարարությամբ են հանդես եկել գրեթե բոլոր հայտնի հայ մարզիկները։ Ադրբեջանի կողմից Արցախի վրա հարձակմանն անդրադարձել են նաև արտասահմանցի մարզիկները, մասնավորապես հայկական ակումբներում ելույթ ունեցող Սերբիան և Չեռնոգորիան ներկայացնող ֆուտբոլիստները։

Սոցցանցերի իրենց էջում Հայաստանին և Արցախին զորակցելու լուսանկարներով և հայտարարություններով հանդես են եկել «Արարատ-Արմենիայի» սերբ դարպասապահ Ստեֆան Չուպիչը, «Ալաշկերտի» և Չեռնոգորիայի ազգային հավաքականի դարպասապահ Անդրեա Դրագոևիչը և էլի մի քանի ֆուտբոլիստներ։ «Ալաշկերտի» սերբ հարձակվող Ալեքսանդր Գլիշիչն էլ լուսանկար հրապարակելով Հայաստանի և Արցախի դրոշների հետ՝ գրել է. «Սերբերը միշտ ձեր կողքին են, իմ Հայաստան»։

Հայտնի հայ մարզիկներից առավել լայն արձագանք է ստացել Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի հայտարարությունը։ «Այսօր առավոտյան տեղեկացա Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ Ադրբեջանի բանակի լայնածավալ հարձակման մասին, որի հետևանքով թիրախավորվել է խաղաղ բնակչությունը Ստեփանակերտում և այլ բնակավայրերում: Ես կոչ եմ անում միջազգային հանրությանը շտապ ոտքի կանգնել և օգնել դադարեցնել ռազմական գործողություններն ընդդեմ տարածաշրջանի խաղաղության ու անվտանգության: Մենք ունենք մեր Հայրենիքում ապրելու անքակտելի իրավունք: Մեր երեխաներն ունեն խաղաղ ապրելու իրավունք, քան թաքնվելու ապաստարաններում: Ես միշտ կանգնած եմ իմ ազգի կողքին»,- երեկ գրել էր Մխիթարյանը։ Մեր հավաքականի ավագի գրառումը տեղ է գտել իտալական, բրիտանական և միջազգային մի շարք լրատվամիջոցներում։

«Հայաստանի և Արցախի համար այս բախտորոշ պահին մեկ բան կասեմ՝ բոլորս մեկ ենք, բոլորս զինվոր ենք, ու հաղթանակն էլ մերն է լինելու»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր Օլիմպիական խաղերի Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: Հայտարարությամբ է հանդես եկել աշխարհի մեկ այլ չեմպիոն՝ ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը՝ մասնավորապես ասելով. «Անընդունելի է ադրբեջանցիների կողմից խաղաղ բնակչության հրետակոծումը: Առավել քան վստահ եմ՝ հայ զինվորը իր բազկի ուժը ցույց տվել է և տալու է: Մենք հոգով սահմանին ենք՝ մեր եղբայրների կողքին, մեր ոգին անպարտ է: Հաղթելու ենք»։

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն իր հերթին Թվիթերի իր էջում գրել է. «Երբ ես փոքր երեխա էի, իմ պապն ասաց, որ մեր նախնիները Լեռնային Ղարաբաղից են։ Իմ առաջին լուրջ մրցույթը հաղթել եմ հրաշալի Ստեփանակերտ քաղաքում։ Մենք ժողովուրդ ենք, որ միշտ հպարտորեն պաշտպանել ենք ինքներս մեզ՝ անցնելով պատմության քառուղիներով։ Այս անգամ ևս հաջողելու ենք։ Վստահ եմ»,- գրել է Արոնյանը:

Արդեն այսօր Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին է անդրադարձել ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Տամբով» թիմի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը: «Ադրբեջանը ռազմական ագրեսիվ օդային ու հրետանային անխնա գրոհներ է սկսել Լեռնային Ղարաբաղի հետ սահմանի ողջ երկայնքով: Հազարավոր քաղաքացիներ հայտնում են, որ գյուղերը, քաղաքներն ու մայրաքաղաք Ստեփանակերտը թիրախավորված են: Այս ծայրաստիճան անհանգստացնող լուրերը պաշտոնապես հայտարարել են նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպանն ու պաշտպանության նախարարությունը: Արդեն լայնածավալ բռնություն ու վնասներ են հասցվել քաղաքացիներին: Հայ երեխաների, կանանց ու Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության կյանքն ու առողջությունն իրական սպառնալիքի տակ են: Ամբողջ աշխարհի միջազգային հանրությանն ու Մարդու իրավունքների միջազգային կազմակերպություններին կոչ ենք անում քայլեր ձեռնարկել ու իրենց ջանքերն ուղղել կանխելու Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության խաղաղության ու անվտանգության դեմ այս ռազմական ագրեսիան ու բռնությունը»,- գրել է Կարապետյանը:

Հայաստանի ազգային հավաքականի և Սլովակիայի «Ժիլինայի» երիտասարդ հարձակվող Վահան Բիչախչյանը ևս հանդես է եկել գրառմամբ՝ ոգեկոչելով Հայաստանի և Արցախի ժողովրդին։ «Նրանք ասում են՝ մենք Ադրբեջանն ենք, մեզ հետ Թուրքիան է, իսկ մենք ասում ենք՝ Մենք Հայաստանն ենք, ու մեզ հետ Աստված է»,- գրել է Բիչախչյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում