31-ամյա կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը հեռացել է «Փյունիկից»։
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Լրացել է ֆուտբոլիստի հետ պայմանագրի ժամկետը։
Կառլեն Մկրտչյանը Փյունիկ էր վերադարձել 2017 թվականին։ 2005 թվականից խաղալով «Փյունիկում», Մկրտչյանը մասնակցել է 164 խաղի՝ դառնալով 16 գոլի հեղինակ։
Ավելի վաղ «Փյունիկից» հեռացել էին նաև մի շարք ֆուտբոլիստներ, որոնց պայմանգրի ժամկետները ևս ավարտվել էր: