Friday, 26 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Եթե նստեցիք տանը, ի՞նչ եք լափելու. Ինչ է կատարվում բելառուսական սպորտում

Համավարակի հետևանքով բելառուսական սպորտում կարող է աղետալի վիճակ ստեղծվել։ Telegram-ի NEXTA ալիքը տեղեկություն է տարածել, որ Գրոդնո քաղաքի «Նեման» հոկեյի թիմի միանգամից 23 խաղացողներ վարակվել են կորոնավիրուսով։ Հոկեյի ֆեդերացիան և իշխանությունները որևէ մտադրություն չունեն դադարեցնելու առաջնությունը։ Ավելին, պաշտոնական հայտարարություն է տարածվել, որ հերթական՝ 6-րդ տուրի հանդիպումները պետք է կայանան, և այն ակումբները որոնք կհրաժարվեն սահադաշտ դուրս գալ, պատժամիջոցների կենթարկվեն։ «Վարակված են թե՛ հիմնական և թե՛ երիտասարդական թիմի հոկեյիստները։ Այնուամենայնիվ, մեզ ստիպում են մարզվել և մասնակցել հանդիպումներին։ Ակումբի նախագահը, փոխանցելով Լուկաշենկոյի խոսքերը, մեզ ասել է, որ եթե նստեցիք տանը, ի՞նչ եք լափելու։ Սա ուղղակի տեռոր է»,- «Նեմանի» խաղացողներից մեկի խոսքերն է փոխանցում NEXTA ալիքը։

Միայն ապրիլի 22-ին Բելառուսում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվածների մոտ 600 նոր դեպք։ Ընդհանուր առմամբ Բելառուսում կորոնավիրուսով վարակվել է 8022 մարդ, որոնցից 60-ը մահացել է։ Ոչ պաշտոնական աղբյուրների համաձայն՝ կորոնավիրուսը տարածվել է նաև ֆուտբոլային ակումբների շրջանում։ Մասնավորապես, խոսվում է Մինսկի «Դինամոյի» մի քանի ֆուտբոլիստների վարակված լինելու մասին։ Նշենք, որ Բելառուսի ֆուտբոլի առաջնությունը ևս ընթանում է բնականոն հունով։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ իր երկրում կորոնավիրուսից ոչ ոք չի մահացել և չի մահանա։ Ըստ Լուկաշենկոյի՝ Բելառուսում կորոնավիրուսով վարակված մարդկանց մահվան պատճառը այլ խրոնիկ հիվանդություններն են, իսկ COVID-19-ը միայն ֆոն է։ Ուստի այն պնդումները, որ Բելառուսում պատրաստվում են դադարեցնել ֆուտբոլի առաջնությունը, չի համապատասխանում իրականությանը։

Ավելի վաղ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել էր, որ կորոնավիրուսը չի կարող իրենց շեղել կյանքի բնականոն ընթացքից։ Լուկաշենկոն կտրականապես դեմ է արտահայտվել վարակի տարածումը կանխելու համար տանը մնալու մեթոդիկային: «Մարդկանց տոթ բնակարաններում փակելը վիրուսի դեմ պայքարին չի օգնի։ Դա միանշանակ է։ Շնչառական հիվանդությունների դեպքում անհրաժեշտ է դուրս գալ և մաքուր օդ շնչել: Անհրաժեշտ է վարակի դեմ թիրախային պայքար մղել, ոչ թե զանգվածաբար բոլորին մեկուսացնել»,- հայտարարել էր Բելառուսի նախագահը: Վերջինս նաև համոզմունք էր հայտնել, որ կորոնավիրուսը հնարավոր է հաղթահարել տրակտոր քշելով, օղի խմելով և շոգեբաղնիք այցելելով:

Լուկաշենկոյի նման մոտեցումը, բնականաբար, տարակուսանքի լայն ալիք էր բարձրացրել աշխարհում։ Ոմանք այս մոտեցումը ծափահարում են, ոմանք էլ այն համարում խիստ վտանգավոր հիմարություն։ Կարծում ենք՝ ակնհայտ է, որ Բելառուսի նախագահը, անտեսելով պանդեմիայի վտանգը, փորձում է իր պետությունը ներկայացնել որպես այլընտրանքային կղզյակ։ Նման մարտավարությունը որոշ ժամանակ կարծես էֆեկտիվ էր։ Թե ինչի կհանգեցնի վտանգավոր այս խաղը՝ դժվար է ասել։ Հիմք ընդունելով վերջին զարգացումները և պանդեմիայի համաշխարհային վիճակագրական տվյալները՝ կա մտավախություն, որ Բելառուսում կարող է աղետալի իրավիճակ ստեղծվել։ Վիրուսի առկայության պայմաններում տեղի են ունենում զանգվածային տարատեսակ միջոցառումներ, ինչը հղի է անդառնալի հետևանքներով։

«Նեման» ակումբում ստեղծված իրավիճակը խոսում է այն մասին, որ Լուկաշենկոյի մարտավարությունը, մեղմ ասած, այնքան էլ անվտանգ չէ։ Այո, Բելառուսի առաջնությունը ակամայից դարձել է աշխարհի թիվ մեկ մրցաշարը։ Սոցիալական ցանցերում ֆուտբոլի հազարավոր երկրպագուներ ձևավորել են ֆան ակումբներ։ Եվրոպայում այսօր բազմահազարանոց երկրպագուների բանակ ունեն նույնիսկ բելառուսական այնպիսի ակումբներ, ինչպիսիք են, օրինակ, «Տորպեդո ԲԵԼԱԶ»-ը կամ «Նեման» ֆուտբոլային ակումբը, և ի՞նչ։ Ո՞վ է պատասխան տալու, եթե մարզիկները սկսեն մահանալ կորոնավիրուսից։

Վարակվածների թվով Բելառուսը շրջանցել է տարածքով և բնակչությամբ անհամեմատ ավելի մեծ հարևան Ուկրաինային։ Այս երկրի մեծ թվով բնակիչներ էլ այսօր նախանձում են Բելառուսին՝ երկրի իշխանություններից պահանջելով իրենց թույլ տալ մեկնել Լուկաշենկոյի հայրենիք, որտեղ կարելի է այգիներում զբոսնել, գարեջուր խմել և վայելել կյանքը։

Ստեղծված իրավիճակը մեկնաբանելն իսկապես դժվար է։ Մինչ աշխարհի երկրների մեծ մասը դժվարին պայքար է մղում համավարակի դեմ, օրեր առաջ պետական մակարդակով հայտարարվեց, որ Թուրքմենստանում կորոնավիրուսն այլևս ջախջախված է։ Մասնավորապես, ապրիլի 19-ից այս երկրում վերսկսվեց ֆուտբոլի առաջնությունը։ Նշենք նաև, որ Թուրքմենստանում օրենքով արգելված է օգտագործել կորոնավիրուս բառը։ Ավելին, Տաջիկստանի իշխանությունները որևէ տվյալներ չեն ներկայացնում կորոնավիրուսով վարակվածների և մահվան դեպքերի վերաբերյալ։

Ինչևէ, բացի Բելառուսից, Տաջիկստանից՝ ֆուտբոլի առաջնություններ ընթանում են նաև Նիկարագուայում և Թայվանում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում