Thursday, 09 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Երբ երազանքն իրականություն է դառնում. Դավիթ Յուրչենկոն բացեց փակագծերը նախկինների վերաբերյալ

2020 թվականին կայանալիք միակ պաշտոնական մրցաշարի՝ Ազգերի լիգայի խաղարկությանն ընդառաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան լուծեց մեր ազգային թիմի առաջ ծառացած գլխավոր խնդիրներից մեկը։ Նախօրեին հայտնի դարձավ, որ ՀՖՖ-ն և դարպասապահ Դավիթ Յուրչենկոն եկել են համաձայնության, ըստ որի՝ 33-ամյա հայազգի դարպասապահը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում:

«Անչափ ուրախ եմ, որ հանդես եմ գալու Հայաստանի ազգային հավաքականում: Կարծում եմ՝ հավաքականում խաղալը ցանկացած մարզիկի կարիերայի գագաթնակետն է, մանկական երազանքի իրականացում: Դա նոր հորիզոն է, որը հնարավորություն է տալիս հասնելու այնպիսի բարձունքների, որոնց անհնար է հասնել ակումբային մակարդակում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀՖՖ նոր ղեկավարությանը, մասնավորապես նախագահին և փոխնախագահին՝ ինձ հանդիպելու, ճիշտ բառեր գտնելու, մոտիվացնելու համար: Շնորհակալ եմ նաև այն մարդկանց, որոնք ինձ գրում և քաջալերում էին, հարցնում՝ երբ եմ պատրաստվում միանալ Հայաստանի ազգային հավաքականին: Ես դարձել եմ շատ ջերմ ընտանիքի մի մասնիկը և գիտակցում եմ ողջ պատասխանատվությունը: Մարդիկ վստահել են ինձ, և ես կաշխատեմ արդարացնել բոլորի հույսերը»,- ՀՖՖ պաշտոնական կայքից տված հարցազրույցում ասել էր Յուրչենկոն: Վերջինիս խոսքերը վկայում են, որ հայազգի դարպասապահը տարիներ շարունակ երազել է կրել մեր հավաքականի մարզաշապիկը։ Տարիներ շարունակ ՀՖՖ նախկին ղեկավարությունը՝ ի դեմս Ռուբեն Հայրապետյանի, իբև փորձում էր Յուրչենկոյին դարձնել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ, բայց․․․

Այո, Յուրչենկոն խաղում էր Ռուսաստանում, և կային խոչընդոտներ՝ կապված լեգեոների կարգավիճակի հետ։ Հիմա արդեն պարզ է, որ Յուրչեկոն իր երազանքն իրականություն չի դարձրել ՀՖՖ-ի ոչ այնքան ճիշտ մոտեցման պատճառով։ Այս պահին պատեհ չենք համարում անդրադառնալ նախկինում տեղի ունեցած նեգատիվ զարգացումներին։ Ի դեմս Յուրչենկոյի՝ Հայաստանի ազգային հավաքականն ունի դարպասապահ, և դա ամենակարևորն է։ Այս տարվա հունվարի սկզբին Դավիթ Յուրչենկոն պայմանագիր էր կնքել Կարագանդայի «Շախտյորի» հետ։ Մինչ այդ Յուրչենկոն հանդես էր գալիս ռուսական «Ենիսեյ» ակումբում։ 33-ամյա դարպասապահը ելույթ է ունեցել նաև լատվիական «Մետալուրգում», Մինսկի «Դինամոյում», ռուսական «Կռիլյա Սովետով», «Վոլգար», «Մորդովիա», «Ուֆա», «Անժի» և «Տոսնո» թիմերում: Ինչևէ, Ռոման Բերեզովսկու հեռանալուց հետո շուրջ 5 տարի մեր հավաքականի դարպասը պաշտպանել են բազմաթիվ դարպասապահներ. Արսեն Բեգլարյան, Գրիգոր Մելիքսեթյան, Հենրի Ավագյան և վերջապես՝ Արամ Հայրապետյան։ Նրանցից յուրաքանչյուրի հետ հույսեր ենք կապել՝ մեզ համոզելով, որ այնուամենայնիվ ունենք դարպասապահ։ Եղել են հանդիպումներ, երբ թվարկված դարպասապահները փրկել են մեր ազգային թիմին, և բոլորս ոգևորվել ենք։ Իրավիճակը սթափ գնահատելու պարագայում, սակայն, պետք է արձանագրենք, որ վերջին չորս տարում Հայաստանի ազգային թիմը խաղացել է գլխավոր հենասյան բացակայությամբ, առանց թիմի կեսի։ Վերջին 5 տարիներին Հայաստանի հավաքականի ելույթները ընտրական շրջափուլերում կարելի է որակել մեկ բառով՝ վատ։

Անդրադառնանք թերևս 2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլին, որտեղ մեր ազգային թիմի ձախողման գլխավոր մեղավորներից էր նաև դարպասապահը։ Հոկտեմբերին Լիխտենշտեյնի և Ֆինլանդիայի հետ արտագնա հանդիպումներից հետո, երբ վերջնականապես ձախողվեցինք, տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունն իր վրա վերցնելով՝ գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հեռացավ: Սա միանգամայն տրամաբանական և սպասելի որոշում էր: Երկրպագուների մի մասը վերոնշյալ հավաքականների հետ անհաջող ելույթների գլխավոր մեղավոր էր համարում հենց ազգային թիմի գլխավոր մարզչին, մյուս հատվածն էլ կատարվածի մեջ այլ օբյեկտիվ գործոններ էր տեսնում: Մասնավորապես, այդ երկու հանդիպումներում ընդամենը մեկ միավոր վաստակելը ոմանք կապում էին թիմի առաջատար խաղացողներ Հենրիխ Մխիթարյանի, Կամո Հովհաննիսյանի և Կառլեն Մկրտչյանի բացակայության հետ: Ինչ խոսք, նշված ֆուտբոլիստների բացակայությունը էապես ազդեց մեր հավաքականի խաղի վրա, բայց այն որևէ կեպ չի կարող արդարացման վեկտոր հանդիսանալ: Բացակա ֆուտբոլիստների բացը պետք է լրացներ գլխավոր մարզիչը, որը չհաջողվեց անել: Ձախողումը վերլուծելով կամ անհաջողության հետքերով գնալով՝  հարկ ենք համարում խոսել սուբյեկտիվ մի գործոնի մասին, որը, կարծում ենք, «նպաստեց» միավորների կորստին կամ, այլ կերպ ասած, «քաշեց» թե ազգային հավաքականին և թե Արմեն Գյուլբուդաղյանցին: Խոսքը հենց Արամ Հայրապետյանի մասին է: Դարպասում կանգնած մարդուն, ընդունեք, դժվար է անվանել դարպասապահ, եթե նա չի տիրապետում իր մասնագիտության ամենատարրական նորմերին։

Հասկանալի է, որ ֆուտբոլը թիմային խաղ է, և սխալներից ոչ ոք ապահովագրված չէ, բայց․․․ Բայց ինչքա՞ն։ Նշենք, որ Հայրապետյանից ամենևին էլ լավը չեն մյուս դարպասապահները, որոնք հրավիրվում էին հավաքական: Ժամանակը ցույց տվեց, որ հայկական ֆուտբոլն ուղղակի ի զորու չէ պատրաստելու գոնե միջին կարգի դարպասապահների: Դարպասապահների «շկոլա» չունենք և դա պետք է ընդունենք: Բայց դա ամենևին էլ չի նշանակում, որ ազգային հավաքականը միջազգային ասպարեզ պետք է դուրս գա կես թիմով: Այո, Յուրչենկոն 33 տարեկան է, բայց նրան հրավիրելով՝ ՀՖՖ-ն գոնե մի քանի տարով որոշակիորեն փակեց այն բացը, որը պատուհաս է դարձել ազգային թիմի համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում