Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյան շարք կվերադառնա մեկ ամսից ոչ շուտ։
Այս մասին գրում են իտալական ԶԼՄ-ները նշելով, որ հայ ֆուտբոլիստի վնասվածքը լուրջ է։
Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանն արդեն իսկ 10 խաղ բաց է թողել «Ռոմայի» կազմում` սեպտեմբերի վերջին ստացած ցավալի վնասվածքի պատճառով:
Այս մրցաշրջանում Մխիթարյանը անցկացրած 9 խաղում դարձել է 3 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ: