Sunday, 12 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Ռուբեն Հայրապետյանի թեկնածուն «վառեց» խաղաքարտերը…

Դեկտեմբերի 23-ին կայանալիք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունների շուրջ վերջին օրերին կրքերը կարծես համեմատաբար հանդարտվել են: Դրան մասնավորապես նպաստեց ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը՝ իր աղմկահարույց հարցազրույցներով: Ավելի ստույգ՝ Հայրապետյանի շնորհիվ բոլորը հասկացան, թե իրականում ինչ ուժերի միջև է ընթանում պայքարը ֆուտբոլային գերատեսչության ղեկավարի պաշտոնի համար: Մի բևեռում ՀՖՖ փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանն է, որի շուրջը համախմբվել են ֆուտբոլային աշխարհի առողջ ուժերը, իսկ մյուս բևեռում՝ Թովմաս Գրիգորյանը, ում սատարում են մասնավորապես նախկին ռեժիմի մնացուկ, այսպես կոչված, ֆեյք կառույցները:

Հիշեցնենք, որ ընտրություններից առաջ ՀՖՖ-ն գործընթաց էր սկսել, որի նպատակն էր ՀՖՖ կազմը ֆեյք ՀԿ-ներից զտելը: Տարիներ առաջ այդ ՀԿ-ները ՀՖՖ կազմում էին հայտնվել Ռուբեն Հայրապետյանի «թեթև ձեռքով»: Այդ ՀԿ-ների նպատակը ընտրություններում Հայրապետյանի ռեժիմի վերարտադրությունը ապահովելն էր: Այսօր էլ իր թեկնածուի հաղթանակն ապահովելու համար Հայրապետյանը ապավինել է հենց այդ կառույցներին: Դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած ՀՖՖ գործկոմի նիստում որոշում էր կայացվել ժամանակավորապես կասեցնել 7 ՀԿ-ների անդամություն: Ավելի ուշ կասեցվեց ևս 2 ՀԿ-ների անդամություն: Դրանց վերջնական ՀՖՖ կազմից հեռացնելու հարցը պետք է որոշվի ՀՖՖ ընդհանուր ժողովի ժամանակ: Հիշեցնենք, որ ընտրություններից առաջ ՀՖՖ կազմը մաքրելու գործընթացին կողմ էին արտահայտվել ֆուտբոլային աշխարհի գրեթե բոլոր ֆիգուրները:

Կասկածից վեր է, որ միայն ֆեյքերից ձերբազատվելու պարագայում է հնարավոր անցկացնել արդար և թափանցիկ ընտրություններ: Բաց և թափանցիկ գործընթացի վերաբերյալ միասնական հայտարարություն էին տարածել հայկական 3 ֆուտբոլային ակումբներ՝ «Փյունիկը», «Արարատը» և «Շիրակը»: Վերջիններիս միացել էին նաև «Ուրարտուն», «Նոա»-ն և «Լոկոմոտիվը»: Այս հայտարարություններից հետո ֆուտոլային շրջանակերում խոսակցություններ շրջանառվեցին այն մասին, որ Բարձրագույն խմբի այն թիմերը, որոնք գործընթացի վերաբերյալ հայտարարությամբ հանդես չեն եկել, այնքան էլ հակված չեն արդար ընտրությունների: Հայտարարությամբ հանդես չեկած ակումբների շարքում է նաև «Լոռին», որի հիմնադիրն ու նախագահը Թովմաս Գրիգորյանն է:

Այսօր վերջնականապես պարզ դարձավ, որ Գրիգորյանի և Ռուբեն Հայրապետյանի ընտրապայքարում գլխավոր խաղաքարտը հենց ֆեյք ՀԿ-ներն էին: Ավելին, Գրիգորյանը Armsport.am-ին տված հարցազրույցում իր հաղթանակի հավանականությունը գնահատել էր 70 տոկոսով՝ հայտարարելով, որ իր շուրջը կա հզոր մոբիլիզացիա: Նույն կայքին արդեն երեկ տված հարցազրույցում Գրիգորյանը հանդես էր եկել մի ուշագրավ հայտարարությամբ. «Այն ժամանակ դեռ ՀԿ-ների կասեցումը չէր եղել, ինչը եղավ անարդար, ոչ ճիշտ ձևակերպումով: Օրինակ՝ «Ֆուտբոլի զարգացման հիմնադրամը», որի ֆուտբոլային գործունեությունը բացարձակապես որևէ քննման ենթակա չէ, մարդ, որը ֆուտբոլի բնագավառում մի շարք բարեգործություններ է արել, ի դեպ, վերջինը՝ նոյեմբերին, համարվում է, որ ֆուտբոլային գործունեություն չի ծավալել: Իսկ հեռուստատեսությունում ֆուտբոլային հաղորդում ունենալը, խաղեր մեկնաբանելն ու վճարովի աշխատանք կատարելը համարվում է ֆուտբոլային գործունեություն: ՀՖՖ 9 անդամներից 7-ի ձայնը իմն էր, նրանց անդամությունը կասեցրին: Բայց այս պահին էլ բարձր եմ գնահատում իմ հնարավորությունները, քանի որ կա ֆուտբոլային աշխարհի կոնսոլիդացիա, մեր ծրագրերի շուրջ համախմբում»:

Անդամությունը կասեցված ՀԿ-ներից կարելի է առանձնացնել «Նորացված Փյունիկին», որի նախագահը Ռուբեն Հայրապետյանի որդի Ռաֆիկ Հայրապետյանն է: Փաստորեն խիստ ընկճված լինելով ֆեյք ՀԿ-ների կասեցման գործընթացով՝ Թովմաս Գրիգորյանը ուղիղ կերպով նշում է, որ դրանց մեծ մասն իր ձայներն էին: Կարծում ենք՝ մեկնաբանություններն ավելորդ են:

Նույն հարցազրույցում Գրիգորյանը արել է ևս մեկ հայտարարություն՝ նշելով, որ Հայրապետյան Ռուբենն իրեն չի աջակցում: «Ռուբեն Հայրապետյանն ինձ աջակցե՞ց: Ոչ: Ընդհակառակը, նա իմ հասցեին վիրավորական խոսքեր հնչեցրեց՝ ասելով, որ ես Վանեցյանի մարդն եմ: Ես ոչ մեկի մարդը չեմ: Ինձ համար այս ամենը շատ վիրավորական է: Ես ֆուտբոլի զարգացման պաշտոնյա եմ: Ես գործել եմ ի շահ ֆուտբոլի: Ես այնպիսի հեղինակություն ունեմ ֆուտբոլում, որ կարող եմ ցանկացած մարդու ասել իմ կարծիքը՝ ի շահ մեր ֆուտբոլի զարգացման»,- ասել էր Թովմասյանը:

Մինչդեռ օրեր առաջ «Երկիր Մեդիային» տված հարցազրույցում արդեն Հայրապետյանը արել էր հետևյալ արտահայտությունը. «Ես ուզում եմ, որ Թովմաս Գրիգորյանը դառնա ՀՖՖ նախագահ: Թովմաս Գրիգորյանը ֆուտբոլի մեջ այնքան է ծախսել: 20 տարուց ավելի նա իր սեփական փողերը ներդրել է ֆուտբոլի զարգացման մեջ: Նա ֆուտբոլի համար ցավում է: Թող վերցնեն նայեն՝ Թովմաս Գրիգորյանը, իր բոլոր թերություններով հանդերձ, ով է»:

Ընդունենք, որ տեղի ունեցածը ոչ միայն զավեշտալի է, այլև ծիծաղելի: Հայրապետյանը «փառահեղ» հարցազրույցներով «վառում է» իր թեկնածուին, իսկ իր թեկնածուն «փառահեղ» հարցազրույցով վերջնականապես «վառում» բոլոր խաղաքարտերը: Եթե օրեր առաջ ընտրություններում Գրիգորյանի պարտությունը ոմանց մեջ որոշակի կասկածներ էր հարուցում, ապա այսօր գրեթե ոչ ոք չի կասկածում, որ Հայրապետյանի թեկնածուն ջախջախիչ պարտություն է կրելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում