Եվրոպայի լիգայի խաղարկության որակավորման երկրորդ փուլում Հայաստանի գավաթակիր Երևանի «Միկա»-ն Օսլոյի «Ուլլեվաալ» մարզադաշտում նվազագույն հաշվով զիջեց Նորվեգիայի փոխչեմպիոն «Վալերենգա»-ին: Հանդիպման միակ գոլը 68-րդ րոպեին խփեց տանտերերի հարձակվող Մորտեն Բերրեն:
Պատասխան հանդիպումը կկայան հուլիսի 21-ին Երևանի «Միկա» մարզադաշտում: Հուսանք, որ Էդուարդ Մարկարովի սաները սեփական հարկի տակ ավելի լավ արդյունք ցույց կտան և կկարողանան հաղթահարել երկրորդ փուլի արգելքը:
Նշենք, որ խաղին ներկա էին նաև Նորվեգիայում բնակվող կամ սովորող մեր հայրենակիցները, որոնց տրամադրած լուսանկարներն էլ ներկայացնում ենք ստորև: