Հայաստանը ներկայացնող պատանի շախմատիստների թիմը համաշխարհին Օլիմպիադայում դեռևս 6-րդն է:
Թուրքական Չորում քաղաքում ընթացող Մ16 տարեկանների Օլիմպիադայի 8-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականը մրցաշարային աղյուսակում 6-րդն է և ունի 11 միավոր:
Առաջատարն Ադրբեջանն է 14 միավորով: Երկրորդ տեղում Ուզբեկստանն է` 13 միավոր: 12-ական միավոր ունեն Ղազախստանը, Բելառուսը և Ուկրաինան: Մրցաշարի ավարտին մնացել է մեկ տուր:
Մրցաշարին մասնակցում է 48 թիմ: Մրցաշարում Հայաստանի պատանեկան հավաքականի կազմում հանդես են գալիս Մամիկոն Ղարիբյանը, Արմեն Բարսեղյանը, Տիգրան Սարգսյանը, Ալբերտ Գևորգյանը և Աստղիկ Գևորգյանը: Համաձայն մրցաշարի կանոնադրության թիմի աղջիկ մասնակիցը պարտադիր պետք է մասնակցի 3 մրցախաղի: