Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում ավարտին է մոտենում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: 85 կգ քաշային կարգում հանդես եկող Հայաստանի ներկայացուցիչ Մաքսիմ Մանուկյանը նույնպես ավարտեց ելույթը:
Մանուկյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից և առաջին գոտեմարտում հաղթեց հունգարացի Վիկտոր Լորենցին, սակայն 1/4 եզրափակիչում 1:3 հաշվով պարտվեց գերմանացի Յան Ֆիշերին: Գերմանացի ըմբիշը 0:6 հաշվով պարտություն կրեց կիսաեզրափակիչում, ինչից հետո Մաքսիմ Մանուկյանը զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից:








































