Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Դիեգո Կոստան հայտնվել է «Մոնակո»-ի ուշադրության կենտրոնում: Լոնդոնի «Չելսի»-ն, հավանաբար, բաց կթողնի Իսպանիայի հավաքականի 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը ձեռք բերելու իր հնարավորությունը, քանի որ պայքարին միացել է «Մոնակո»-ն, որը պատրաստ է պաշտոնապես դիմել իսպանական ակումբին` Կոստայի տրանսֆերի դիմաց առաջարկելով 40 մլն ֆունտ:
Ինչ վերաբերում է ֆուտբոլիստին, ապա Դիեգո Կոստային պայմանագիր կառաջարկվի` շաբաթական 150 հազար ֆունտ աշխատավարձով:
Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը 30 հանդիպում է անցկացրել և 25 գոլ հեղինակել:








































