Երևանում առաջին անգամ անցկացվող ԵԱՏՄ երկրների բասկետբոլի մրցաշարը մեկնարկում է հոկտեմբերի 1-ին:
Մրցաշարին մասնակցում են «Բորիսֆեն»-ը (Բելառուս), «Արսենալ»-ը (Ռուսաստան) և «Բարսի»-ն (Ղազախստան): Հայաստանը կներկայացնի «Ուրարտու»-ն:
Երևանում կայանալիք անդրանիկ տուրում «Արագած»-ը կմրցի ղազախական «Բարսի»-ի հետ: Հանդիպումը կմեկնարկի 18:00-ին:
Հոկտեմբերի 2-ին մրցասպարեզ կմտնի «Ուրարտու»-ն, որի առաջին մրցակիցը կլինի Տուլայի «Արսենալ»-ը: