Իսպանիայի Լա Լիգայի 31-րդ տուրում Մադրիդի «Ռեալ»-ը սեփական հարկի տակ 5 անպատասխան գնդակ ուղարկեց «Ռայո Վալեկանո»-ի դարպասը:
Դաշտի տերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Գարեթ Բեյլը: Նա նաև գոլային փոխանցում կատարեց Քրիշտիանու Ռոնալդուին:
«Ռեալ» – «Ռայո Վալեկանո»` 5:0
1:0 Ռոնալդու (15′), 2:0 Կարվախալ (55′), 3:0, 4:0 Բեյլ (68′, 70′), 5:0 Մորատա (78′)