Անդրեաս Ինիեստան երկրպագուներին և լրագրողներին հերթական անգամ վստահեցրել է, որ «Բարսելոնա»-ն պայքարելու է` բոլոր մրցաշարերում հաղթելու համար: Իսպանացին նաև հույս է հայտնել, որ Սեսկ Ֆաբրեգասը մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը կհամալրի կատալոնացիներ շարքերը:
«Մենք միշտ Սեսկին ասում ենք այն ինչ մտածում ենք: Ամբողջ թիմն ուրախ կլինի, եթե նա գա «Բարսելոնա»: Ֆաբրեգասը հաստատ կուժեղացնի մեր թիմը: Ես բազմիցս խոսել եմնրա հետ այդ մասին, սակայն միայն նրա ցանկությունը բավարար չէ տրանսֆերի համար. Հարկավոր է, որ ակումբները կարողանան ընդհանուր հայտարարի գալ»,- կիսապաշտպանի խոսքերն է մեջբերում Eurosport-ը:
«Յուրաքանչյուր նոր մրցաշրջան նման չէ նախորդին, սակայն մեր նպատակը միակն է` նվաճել բոլոր հնարավոր մրցանակները: Ինչո՞ւ մենք չենք կարող կրկին լավագույնը դառնալ Եվրոպայում: Մենք բոլոր հնարավորություններն ունենք դրա համար»,- ասել է Ինիեստան:








































