Մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների Եվրոպայի առաջնության եզրափակչին ընդառաջ Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆիլիպե Ռամոսը գնահատել կողմերի հնարավորությունները: Հիշեցնենք, որ վաղը Երևանի «Հանրապետական» մարզադաշտում պորտուգալացիները Եվրոպայի չեմպիոնի կոչումը կվիճարկեն Իսպանիայի ընտրանու հետ:
«Մենք ծանոթ ենք մրցակցին և պետք է խոստովանեմ, որ բավական բարդ հանդիպում է սպավում: Մեզ հաջողվեց ավելի հեշտ հասանել եզրափակչին, հանդիպեցինք ավելի թույլ մրցակցի: Չնայած, պետք է նշեմ, որ Իռլանդիայի դեմ խաղն էլ մեր համար հեշտ չտրվեց»
Իսպանիան փորձելու նախաձեռնությունը վերցնել իր ձեռքը, քանի որ նրանք հարձակողական ֆուտբոլ են դավանում: Եթե ստացվի հաղթանակ տոնել 90 րոպեում, ապա իհարկե կնախընտրեմ այդպես հաջողության հասնել, քան գործը հասցնել հետխաղային 11 մետրանոց հարվածաշարին», նշեց Ռամոսը:
Մանրամասները՝ տեսանյութում