Monday, 13 05 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Ինչի շնորհիվ ունեցանք 11 մեդալ. Որ երկրների «հագով է կարված» Եվրոպական խաղերը

Մինսկում ավարտված Եվրոպական խաղերում Հայաստանը նվաճեց 5 ոսկե, 3 արծաթե և 3 բրոնզե մեդալ: Ընդհանուր թիմային հաշվարկում 43 երկրների պայքարում զբաղեցրինք 11-րդ հորիզոնականը:

Հիշեցնենք, որ Եվրոպական խաղերի չեմպիոնի կոչումը նվաճեցին բռնցքամարտիկներ Արթուր Հովհաննիսյանն ու Հովհաննես Բաչկովը։ Ոսկե մեդալներ նվաճեցին նաև հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը և սամբիստ Տիգրան Կիրակոսյանը: Արծաթե մեդալներ նվաճեցին սամբիստ Դավիթ Գրիգորյանը, մարմնամարզիկ Վահագն Դավթյանը և հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանը։ Բռնցքամարտիկներ Կարեն Տոնականյանն ու Գոռ Ներսիսյանը և սամբիստ Արսեն Ղազարյանը արժանացան բրոնզե մեդալի։ Գրանցված արդյունքն, ինչ խոսք, գոհացնող է: Մենք հետևում ենք թողել այնպիսի սպորտային երկրների, ինչպիսիք են՝ Իսպանիան, Բելգիան, Հունգարիան, Լեհաստանը, Թուրքիան:

Վերջին օրերին շատ է խոսում, թե ինչի կամ ում շնորհիվ են նվաճվել մեդալները: Խոսվում է Ազգային օլիմպիական կոմիտեի կամ սպորտի նախարարության արդյունավետ աշխատանքի մասին: Նման խոսակցությունների և շեշտադրումների վերջը դնելու նպատակով հարկ ենք համարում պնդել, որ գրանցված արդյունքները մարզաձևերի ֆեդերացիաների աշխատանքի շնորհիվ են: Կարելի է առանձնացնել հատկապես բռնցքամարտի ֆեդերացիայի աշխատանքը, որի շնորհիվ մեր երկիրն ունեցավ երկու ոսկե մեդալ: Նշենք նաև, որ բռնցքամարտի համար Եվրոպական խաղերը նաև Եվրոպայի առաջնության նշանակություն ուներ: Վերջին շրջանում մեր բռնցքամարտիկները տարբեր միջազգային մրցաշարերում շարունակ հաջողություններ էին գրանցում: Եվրոպական խաղերում մերոնց ցույց տված արդյունքները հաստատեցին, որ հայկական բռնցքամարտը վերելքի փուլում է:

Առանձնակի ուշադրություն պետք է դարձնել մեր մարմնամարզիկների ցույց տված արդյունքների վրա: Վահագն Դավթյանը և Արթուր Դավթյանը վերջին շրջանում բարձր արդյունքներ են գրանցում բարձր վարկանիշ ունեցող մրցաշարերում: Եվրոպական խաղերում նրանց նվաճումները լուրջ նախադրյալ են գալիք տարվա Օլիմպիական խաղերում նրանցից մեդալներ ակնկալելու:

Ինչ վերաբերում է մեր ըմբիշներին, ապա մեզ համար հենակետային այս մարզաձևի ներկայացուցիչները գրանցեցին բավարար արդյունք: Արթուր Ալեքսանյանը կրկին փայլեց՝ ապացուցելով, որ շարունակում է լինել վերջին տարիների Հայաստանի ուժեղագույն մարզիկը: Ոսկե մեդալ կարող էր նվաճել նաև Կարապետ Չալյանը, որը եզրափակիչ գոտեմարտում ցավալի պարտություն կրեց: Անսպասելի էր մեր տիտղոսակիր ըմբիշներից Մաքսիմ Մանուկյանի անհաջող ելույթը, որը պարտություն կրեց հենց մեկնարկային գոտեմարտում:

Ինչ վերաբերում է սամբոյում նվաճված ոսկե և արծաթե մեդալներին, ապա դրանք բնականաբար ոգևորիչ էին, սակայն պետք է նշենք, որ սամբոն օլիմպիական մարզաձև չէ: Հետևաբար առաջիկայում սամբոյի հետ լուրջ նպատակներ և հույսեր կապելն այս պահին, կարծում ենք, տեղին չէ: Նշենք, որ Եվրոպական խաղերում ներառված են 15 մարզաձևեր, որոնցից 5-ը՝ մարտական:

Մեդալների ընդհանուր հաշվարկին ուշադրություն դարձնելու դեպքում կտեսնենք, որ Եվրոպական խաղերում տոն են տվել նախկին ԽՍՀՄ երկրները: Մասնավորապես, լավագույն եռյակում տեղ են գտել համապատասխանաբար Ռուսաստանի, Բելառուսի և Ուկրաինայի հավաքականները: Վերջիններս ընդհանուր առմամբ նվաճել են 229 մեդալ, ինչը կարելի է ֆանտաստիկ արդյունք համարել: Լավագույն տասնյակում տեղ են գտել նաև հարևան Վրաստանի և Ադրբեջանի հավաքականները: Մասնավորապես, 6 ոսկե, 10 արծաթե և 14 բրոնզե մեդալով վրացիները զբաղեցրել են պատվավոր 7-րդ հորիզոնականը: 5 ոսկե, 10 արծաթե և 13 բրոնզե մեդալով էլ ադրբեջանցիները եզրափակել են լավագույն տասնյակը: Հարևան Թուրքիայի հավաքականը 2 ոսկե, 6 արծաթե և 7 բրոնզե մեդալով բավարարվել է միայն 24-րդ հորիզոնականով:

Եվրոպական խաղերից ստացված առաջին տպավորությունն այնպիսին է, որ այն «հատուկ կարված է» նախկին ԽՍՀՄ երկրների համար: Պարզագույն օրինակ. լավագույն տասնյակում տեղ են զբաղեցրել նախկին ԽՍՀՄ 5 երկրներ: Հիշեցնենք, որ առաջին Եվրոպական խաղերը տեղի է ունեցել 2015 թվականին՝ Բաքվում: Մեդալների հաշվարկով առաջին հորիզոնականը կրկին զբաղեցրել էր Ռուսաստանը, իսկ Ադրբեջանը ցույց էր տվել երկրորդ արդյունքը: Լավագույն տասնյակում հայտնվել էին նաև Ուկրաինայի և Բելառուսի հավաքականները:

Հանուն արդարության պետք է նշենք, որ Եվրոպական խաղերը չի արտացոլում երկրների սպորտային պոտենցիալը: Մարզական այս փառատոնը մի քանի տարի է, ինչ ստեղծվել է, և դեռևս կայացման փուլում է: Հետևաբար ասել, որ մարզական ներուժով Վրաստանը Եվրոպայում 7-րդն է կամ Հայաստանը՝ 11-րդը, կարծում ենք՝ ճիշտ չի լինի:

Ամեն դեպքում Եվրոպական խաղերը լուրջ քննություն էր մեզ համար, որը պատվով հանձնեցինք՝ ցույց տալով, որ ավելի բարձր վարկանիշ ունեցող մրցաշարերում կարող ենք լուրջ հավակնություններ ունենալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում