Իտալական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ «Միլան»-ի գլխավոր մարզիչ Կլարենս Զեդորֆի ապագան մշուշոտ է իր ներկայիս ակումբում:
Նշվում է, որ ակումբի նախագահ ու սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնին հիասթափված է հոլանդացի մասնագետի աշխատանքից:
Նշվում է, որ մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտն ակումբում մարզչական փոփոխություն չի լինի, բայց եթե «Միլան»-ը Եվրոպայի լիգայի ուղեգիր չնվաճի, Զեդորֆը պաշտոնանկ կարվի:







































