Կատալոնական «Բարսելոնա»-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի պատասխան խաղում անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի նկատմամբ հաղթանակը:
«Պրիմերայում մենք 2 պարտություն կրեցինք: Դրանք մեզ ցավ պատճառեցին առաջին հերթին արդյունքի և խաղի որակի առումով: Մենք կրկին դարձանք այն «Բարսելոնա»-ն, ինչպիսին ցանկանում ենք լինել և ինչպիսին մարդիկ ցանկանում են տեսնել թիմը: Չեմ կարող ասել, թե Իսպանիայի չեմպիոնական տիտղոսն արդեն կորցրել ենք»,- Մեսիի խոսքը մեջբերում է Sport. es-ը:
Հիշեցնենք, որ գրավելով «Մանչեսթեր Սիթի»-ի դարպասը՝ 26-ամյա Մեսսին ռեկորդ սահմանեց Չեմպիոնների լիգայում մեկ ակումբի կազմում խփած գոլերի ցուցանիշով:








































