«Մանչեսթեր Սիթի»-ի եզրային պաշտպան Ալեքսանդր Կոլարովը կարող է կրկին վերադառանալ Իտալիա: Այս մասին հաղորդում է Football Italia-ն:
Թուրինի «Յուվենտուս»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն սերբ ֆուտբոլիստի շնորհիվ մտադիր է ուժեղացնել կազմը արդեն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Կոլարովի ծառայություններով հետաքրքրված է նաև «Նապոլի»-ն:
Հիշեցնենք, որ Անգլիայի ընթացիկ առաջնությունում «քաղաքայիններ»-ի կազմում Կոլարովն է անցկացրել է 27 հանդիպում և դարձել է 2 գոլի հեղինակ:







































