Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 30-րդ տուրում «Արցախը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով առավելության հասավ Վանաձորի «Լոռիի» նկատմամբ:
«Արցախի» կազմում գոլի հեղինակ դարձան Յուրի Գարեգինյանն ու Էդգար Մովսեսյանը, իսկ «Լոռիից» աչքի ընկավ Դեսիրեն:
Այս խաղից հետո «Արցախը» 21 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը: «Լոռին» 39 միավորով 5-րդ տեղում է: