Անգլիայի Պրեմիեր լիգայի 36-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» երրորդ անընդմեջ պարտությունը կրեց: Ունայ Էմերիի թիմը 3:0 հաշվով զիջեց «Լեսթերին»:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 73-րդ րոպեին:
Այս պահին «Արսենալը» 66 միավորով շարունակում է մնալ 5-րդ հորիզոնականում: