Լոնդոնի «Չելսի»-ի հարձակվող Ֆերնանդո Տորեսը, հավանաբար, կլքի Անգլիայի առաջնությունը:
Sportskeeda-ն հայտնում է, որ ֆուտբոլիստը պետք է շարունակի կարիերան Իտալիայի կամ Իսպանիայի ակումբներից մեկում: Փորձագետներն իսպանացի ֆուտբոլիստին խորհուրդ են տալիս «Ատլետիկո» կամ «Լացիո» տեղափոխվել: Սակայն գործարքի կայացման համար ֆուտբոլիստը պետք է ստանա «արիստոկրատներ»-ի համաձայնությունը:
Հիշեցնենք` ընթացիկ մրցաշրջանում Տորեսը 27 հանդիպում է անցկացրել, 9 գոլ հեղինակել և գոլային 3 փոխանցում կատարել:






































