Ֆրանսիական Գրենոբլ քաղաքի հիվանդանոցի բժիշկները դադարեցրել են «Ֆորմուլա-1»-ի 7-ակի չեմպիոն Միխայել Շումախերին արհեստական կոմայից դուրս բերելու գործընթացը:
Այս մասին տեղեկացնում է Focus-ը:
Ավելի վաղ Շումախերի ներկայացուցիչները պաշտոնական հայտարարություն էին տարածել, որտեղ լեգենդար ավտոարշավորդի առողջական վիճակի մասին տեղեկություններ չկային:
Հաղորդագրությունում նրանք հույս էին հայտնում, որ Շումախերը չի հանձնվի և կշարունակի պայքարը հանուն ապաքինման: